Եթե այսօր ընտրություններ անցկացվեն, մարդիկ ինձ են ընտրելու․ Զելենսկի
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վստահ է, որ ինքը կվերընտրվեր նոր ժամկետով, եթե երկրում ընտրություններն անցկացվեին հենց հիմա։ Այս մասին նա հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։
Զելենսկու խոսքով՝ այս պահին ուկրաինական հասարակությունն իրեն առավելագույնս աջակցում է։
«Հետևաբար, եթե մենք հենց հիմա ընտրություններ անցկացնենք, ժողովուրդն ինձ կընտրի»,- ասել է նա։
Հայտնի է, որ Զելենսկու լիազորությունների ժամկետը լրանում է այս տարի, սակայն նա սկզբունքորեն դեմ է նախագահական ընտրությունների անցկացմանն այս շրջափուլում՝ դա պայմանավորելով Ռուսաստանի հետ շարունակվող հակամարտությամբ և երկրում գործող ռազմական դրությամբ։
Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine



