Yerevan, 25.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Չարաբաստիկ փետրվարի 24-ը․ ռուս-ուկրաինական պատերազմի 2-րդ տարելիցն է

INTERNATIONAL NEWS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր՝ փետրվարի 24-ին, ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկի երկրորդ տարելիցն է։
Այս ռազմական առճակատումը դարձել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության նոր ու արյունալի փուլ, որը սկսվել է դեռևս 2014 թվականին։

2022 թվականի փետրվարի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու մասին։ 

Դրանից երկու օր անց՝ փետրվարի 24-ին, Ռուսաստանն Ուկրաինայում սկսեց ռազմական օպերացիա․ Պուտինն այդ գործողությունները պաշտոնապես անվանեց «հատուկ ռազմական գործողություն»։
Պատերազմի օրերին ռուսական բանակը հարձակում սկսեց Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի և մի շարք այլ խոշոր քաղաքների, բնակավայրերի վրա։

Ռազմական գործողություններից ամիսներ անց Ռուսաստանի Դաշնությունը հայտարարեց Ուկրաինայի չորս շրջանների՝ Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի միացման մասին՝ իբրև ՌԴ նոր տարածաշրջաններ։

Կողմերի դիվանագիտական ջանքերը, այդ թվում՝ Ստամբուլում կայացած բանակցությունները, ոչ մի արդյունք չտվեցին։ Այս պահին Մոսկվան ու Կիևը զրոյական շփում ունեն դիվանագիտական մակարդակով, իսկ Ուկրաինայի նախագահ Զելենսկին պաշտոնապես և օրենքով ամրագրել է Ռուսաստանի հետ բանակցություններում իր մասնակցության բացառումը։

Զուգահեռաբար տարբեր երկրներ, այդ թվում՝ Չինաստանը, խաղաղության իրենց բանաձևերն են ներկայացրել կողմերին, որոնք, որպես կանոն, մերժել է Ուկրաինան։ Կիևը հայտարարել է, որ դրանք ի շահ Ռուսաստանի են, իսկ որպես բանակցությունների վերսկսման նախապայման՝ Զելենսկին նշել է ռուսական զորքերի դուրս բերումը Ուկրաինայում վերահսկողություն հաստատած տարածքներից։
Ռուս-ուկրաինական պատերազմի երկու տարվա ընթացքում կողմերը կրել են ահռելի կորուստներ՝ հարյուր հազարավոր զոհեր, վիրավորներ, փախստականներ, ավերվել են քաղաքներ ու բնակավայրեր, ոչնչացվել է բազմաքանակ ռազմական տեխնիկա և այլն։

Պատերազմի ընթացքում հավաքական Արևմուտքն ու միասնական Եվրոպան բազմաթիվ ու խոշոր պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ, ՄՔԴ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել, միջազգային ազդեցիկ հարթակներում ընդունվել են մի շարք հակառուսական դատապարտող բանաձևեր և այլն։ Տարբեր հեղինակավոր կազմակերպություններ լքել են Ռուսաստանն ու ռուսական շուկան, այդ թվում՝ ՌԴ-ում ապրող և գործող ռուսաստանցի գործարարները։

Ռուսաստանցի և դաշնությունում ապրող մի շարք գործիչներ դատապարտել են երկրի իշխանությունների գործողություններն ու պատերազմն Ուկրաինայում, ինչի հետևանքով հայտնվել են պաշտոնական Մոսկվայի սև ցուցակում և ճանաչվել օտարերկրյա գործակալ, ծայրահեղական ու ահաբեկիչ, հայտնվել միջազգային հետախուզման մեջ և այլն։ 

Ռուս-ուկրաինական հակամարտության երկրորդ տարելիցը նույնպես նշանավորվել է հակառուսական պատժամիջոցների մեծ տարափով, որոնց մասին հայտարարել են ԱՄՆ-ն, Կանադան, ԵՄ-ն, Ավստրալիան և այլն։

Կրեմլում, սակայն, պնդում են, որ այդ պատժամիջոցներն իրենց ավելի ուժեղ են դարձրել, դրանից Ռուսաստանը պատվով է դուրս եկել և ավելի հզորացրել կապերը բարեկամ երկրների հետ՝ ընդյալնելով ներքին ու արտաքին շուկան։

Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts