Արտակարգ դեպք՝ Լոռիում․ «Վանաձոր»-ի բանտի հարևանությամբ տանը հրդեհ է բռնկվել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ փետրվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում հրդեհ է բռնկվել ՀՀ Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի մոտ գտնվող տան տանիքում։ Գրել է «Շամշյանը»։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տավրոսի 20 փողոցի 42/1 հասցեի բնակարանում, որը պատկանում է Լոռու մարզի բնակիչ 27-ամյա Արմինե Ա․-ին։
Ըստ Լոռու հրշեջ փրկարարների և տան տիրոջ հայտարարության հրդեհը հնարավոր է առաջացած լինի տան մեջ առկա վառարանի, ծխատար խողովակի ոչ ճիշտ վայրում տեղադրված լինելու պատճառով տանիքում չոր գոմաղբը հիշյալ ծխատարից այրվելու հետևանքով, ինչպես նաև հնարավոր է էլեկտրական հաղորդալարերում կարճ միացում առաջանալու հետևանքով լինի։
Հրդեհի հետևանքով այրվել է տան տանիքի մոտ 54 քառակուսի մետր մակերես, տան առաստաղից՝ 10 քառակուսի մետր։
Ըստ նախնական տեղեկությունների հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։
Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live