Yerevan, 13.September.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանում «աշխարհազոր» չի լինի․ ՊՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել, մի շարք փոփոխություններ կկատարվեն

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքների նախագծերի փաթեթ, որի համաձայն ներդրվում է տարածքային պաշտպանության համակարգը, սահմանվում են տարածքային պաշտպանության նպատակներըն ու խնդիրները, ներգրավված ուժերը, տարածքային պաշտպանության զորքերի և տեղական պաշտպանության ուժերի ստեղծման, ղեկավարման, տեղական պաշտպանության ուժերում ընդգրկված անձանց պատրաստության և կիրառման հետ կապված հարաբերությունները:

Iravaban.net-ը հայտնում է, որ «Պաշտպանության մասին» օրենքի 3-րդ հոդվածում փոփոխություն է նախատեսվում, որի համաձայն կսահմանվի, որ պետության ռազմական անվտանգության համակարգ հասկացությունը պաշտպանության ոլորտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության, պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, զինված ուժերի, այլ զորքերի, զինված ուժերի միացյալ կազմավորումների, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերի, տարածքային պաշտպանության համակարգի (ներկայումս՝ աշխարհազորի), ինչպես նաև ռազմաարդյունաբերական համալիրի և ռազմական անվտանգության խնդիրների լուծման գործառույթներ իրականացնող, ներառյալ՝ զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների ամբողջությունն է:

Ուժը կորցրած կճանաչվի 9.1 կետը, որով սահմանված է, թե ինչ է աշխարհազորը։ 

Հոդվածը կլրացվի 9.2-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«9.2) տարածքային պաշտպանություն՝ խաղաղ և ռազմական դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմական բաղադրիչի հնարավորությունների բարձրացման, Հայաստանի Հանրապետության սահմանների, Հայաստանի Հանրապետության տարածքի բնակավայրերի, ռազմական օբյեկտների, ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների պահպանության և պաշտպանության համակարգ, որը ներառում է տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարությունը, տարածքային պաշտպանության զորքերը և տեղական պաշտպանության ուժերը»։

«Պաշտպանության մասին» օրենքը կլրացվի 6.1 գլխով՝ հետևյալ բովանդակությամբ.

«ԳԼՈՒԽ 6.1
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

ՀՈԴՎԱԾ 29.2. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

1. Տարածքային պաշտպանության նպատակներն են`
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը համընդհանուր և համազգային բնույթ հաղորդելը.
2) հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողություններից Հայաստանի Հանրապետության տարածքի, բնակչության և ենթակառուցվածքների պաշտպանության պլանավորված միջոցառումների իրականացմանն աջակցությունը.
3) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի կիրառման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների կենսագործունեության ապահովմանն աջակցությունը:
2. Տարածքային պաշտպանության խնդիրներն են`
1) մասնակցությունը Հայաստանի Հանրապետության սահմանների պահպանությանն ու պաշտպանությանը.
2) Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման հետմղման ժամանակ առանձին մարտական խնդիրների կատարումը՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի միավորումների և զորամասերի հետ համատեղ.
3) մասնակցությունը հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների դեմ պայքարին.
4) ռազմական, պետական կարևորագույն և հատուկ օբյեկտների, ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների, բնակչության պաշտպանությանն աջակցությունը:

ՀՈԴՎԱԾ 29.3. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
1. Տարածքային պաշտպանության համակարգը ներառում է տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարությունը, տարածքային պաշտպանության զորքերը և տեղական պաշտպանության ուժերը:
2. Տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինվորական կառավարման մարմին է՝ զորամիավորման կարգավիճակով, որն ապահովում է տարածքային պաշտպանության զորքերի գործունեության կազմակերպման, ղեկավարման և պատրաստության գործընթացը:
3. Տարածքային պաշտպանության զորքերը ստեղծվում են ըստ Հայաստանի Հանրապետության տարածքային ուղղությունների մարտական խնդիրների կատարման նպատակով և կազմված են միավորումներից, զորամասերից ու ստորաբաժանումներից: Տարածքային պաշտպանության զորքերի կառուցվածքը հաստատվում է Հայաստանի Հանրապետության տարածքային պաշտպանության պլանով:
4. Տարածքային պաշտպանության զորքերն ունեն խաղաղ և պատերազմական ժամանակի հաստիքներ: Խաղաղ ժամանակի հաստիքներ ունենալու և դրանցում նշանակում կատարելու նպատակն է՝ միավորումների, զորամասերի և ստորաբաժանումների պատրաստության կազմակերպչական գործընթացի ապահովումը: Խաղաղ ժամանակի հաստիքներին (պաշտոններին) նշանակումն իրականացվում է պայմանագրային զինվորական ծառայության ներգրավման միջոցով: Պատերազմական ժամանակի հաստիքներին կատարվում է կցագրում՝ պահեստազորում հաշվառված քաղաքացիներից:
5. Տարածքային պաշտպանության զորքերի գործունեությունը կարգավորող մարտական և զորահավաքային պատրաստականության անհրաժեշտ փաստաթղթերի մշակումն իրականացվում է խաղաղ ժամանակ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից: Տարածքային պաշտպանության զորքերը գործում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կիրառման և զորահավաքային պլանների համաձայն: Տարածքային պաշտպանության զորքերի կիրառումը ռազմական դրության ժամանակ իրականացվում է դրանց ստեղծման ուղղություններով պաշտպանությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, դրանք կարող են կիրառվել նաև այլ ուղղությունների պաշտպանության համար:
6. Տարածքային պաշտպանության միավորումների, զորամասերի և ստորաբաժանումների պատերազմական ժամանակի հաստիքներին կցագրված քաղաքացիների պատրաստությունը խաղաղ ժամանակ իրականացվում է պահեստազորային պատրաստության միջոցառումների կազմակերպման, իսկ ռազմական դրության ժամանակ՝ զորահավաքային զորակոչի միջոցով:

ՀՈԴՎԱԾ 29.3. ՏԵՂԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐԸ
1. Տեղական պաշտպանության ուժերը կազմավորվում և գործում են ըստ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ որպես համայնքի պաշտպանության ստորաբաժանումներ:
2. Տեղական պաշտպանության ուժերը, կապված համայնքի սահմաններից (տարածքից) և համայնքում հաշվառված բնակչության թվից՝ բաղկացած են առանձին գումարտակներից կամ առանձին վաշտերից:
3. Տեղական պաշտպանության ուժերի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է տվյալ համայնքի (համայնքների) վարչական տարածքի (տարածքների) պաշտպանությունն ապահովող Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համապատասխան զորամիավորումը: Տեղական պաշտպանության ուժերը ներառվում են զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի կազմում՝ որպես աջակցող ստորաբաժանումներ:
4. Տեղական պաշտպանության ուժերի ստորաբաժանումները (այսուհետ՝ ստորաբաժանումներ) համալրվում են տվյալ համայնքում հաշվառված, պատերազմական ժամանակի հաստիքներին չկցագրված և պահեստազորի երկրորդ խմբում հաշվառված կամ զինվորական հաշվառումից հանված անձանցով՝ կամավորության սկզբունքով: Ստորաբաժանման կազմում անձի ներառման հիմքը նրա հետ կնքված պայմանագիրն է, որը չի համարվում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր: Պայմանագիր չի կարող կնքվել այն անձի հետ`
1) ով ենթակա է պարտադիր զինվորական ծառայության,
2) ով հանդիսանում է զինծառայող կամ ոստիկանության ծառայող կամ փրկարար ծառայող կամ քրեակատարողական ծառայող կամ հարկադիր ծառայող,
3) ով պատիժ է կրում ազատազրկման կամ կալանքի ձևով, կամ ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:
5. Ստորաբաժանումների համալրումը և պայմանագրերի կնքումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական կոմիսարիատները՝ համագործակցելով սույն հոդվածի 3-րդ մասում նշված զորամասերի հետ:
6. Ստորաբաժանումները խաղաղ ժամանակ անցնում են պատրաստություն՝ տարածքային պաշտպանության խնդիրների ապահովման ուղղությամբ, որն իրականացվում է համապատասխան զորամասի պատրաստության պլանների համաձայն անցկացվող պարապմունքների և վարժանքների միջոցով: Ստորաբաժանումների կիրառումը, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության սահմանների պահպանության և պաշտպանության նպատակով, իրականացվում է զորամիավորման հրամանատարի հրամանով՝ ըստ այն զորամասի մարտական խնդիրների, որի կազմում ներառված է ստորաբաժանումը:
7. Ստորաբաժանումներում ներգրավված քաղաքացուն հատկացվում է զինվորական համազգեստ, պատրաստության և կիրառման ժամանակահատվածում նրան ամրակցվում է զենք, ապահովվում է անվճար սննդով և բժշկական սպասարկմամբ՝ զինծառայողների համար սահմանված կարգով, նրա համար հաշվարկվում է դրամական ապահովություն՝ ըստ նշանակված (զբաղեցրած) զինվորական պաշտոնի՝ պայմանագրային զինծառայողների համար օրենքով սահմանված չափով: Ստորաբաժանումներում ներգրավված քաղաքացու վրա, կնքված պայմանագրի շրջանակներում պատրաստության և կիրառման ժամանակահատվածում, տարածվում են զինվորական կանոնագրքերի պահանջները և զինծառայողների նկատմամբ օրենքով սահմանված պատասխանատվությունը: Ստորաբաժանումներում ներգրավված աշխատող քաղաքացիների վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջները: Ստորաբաժանումների կազմում ներգրավված քաղաքացիներին զենքի ամրակցման և պահպանման կարգը, կնքվող պայմանագրի օրինակելի ձևը սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:»:

Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծի հիմնավորման համաձայն՝ 2020 թվականի հոկտեմբերին «Պաշտպանության մասին» և մի շարք այլ օրենքներում կարգավորումներ սահմանվեցին աշխարհազորի համակարգի վերաբերյալ, սահմանվեց աշխարհազորի նպատակները, ձևավորման և կիրառման կարգը և այլն:

Համաձայն կատարված փոփոխությունների՝ ստեղծվում էին աշխարհազորի պայմանական զորամիավորումներ, բրիգադներ և գումարտակներ, որոնց ղեկավարները (հրամանատարը) էին հանդիսանալու համապատասխանաբար մարզպետի, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի (Երևանի քաղաքապետի) տեղակալները և վարչական շրջանների ղեկավարները: Միաժամանակ, այդ մարմինների վրա էր դրվում նաև աշխարհազորային պայմանական ստորաբաժանումները կամավոր սկզբունքով քաղաքացիների համալրման ապահովման գործընթացը:

Այդ նպատակով նաև ստեղծվեցին մարզպետների տեղակալների համապատասխան հաստիքներ, սակայն գործընթացի գործնական կիրառման ընթացքը ցույց տվեց, որ սահմանված համակարգը գրեթե չի գործում, աշխարհազորային ստորաբաժանումները ձևավորվում են հիմնականում տարածքային զինկոմիսարիատների կողմից, նրանց ղեկավարման հետ օրենքով սահմանված մարմինները որևէ առնչություն մինչ այժմ չեն ունեցել:

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության տարածքի ռազմավարական խորության բացակայությունը, անվտանգային միջավայրի վերլուծությունը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է ունենալ տարածքային սկզբունքով ձևավորվող զինվորական ստորաբաժանումներ և աշխարհազորի սկզբունքով ձևավորված տեղական պաշտպանության ուժեր, որոնք ըստ կոնկրետ ուղղությունների սպառնալիքների դեպքում ունակ կլինեն աջակցելու ՀՀ զինված ուժերին և առաջնային դիմակայելու այդ սպառնալիքներին, ինչպես նաև դրանց ձևավորումը կդրվի բացառապես պաշտպանության համակարգի վրա: Այդ նպատակով առաջարկվում է ներդնել տարածքային պաշտպանության համակարգ, որը կներառի տարածքային պաշտպանության զորքերը և դրանց հրամանատարությունը, ինչպես նաև տեղական պաշտպանության ստորաբաժանումները, որոնք կձևավորվեն ըստ տվյալ տարածաշրջանի զորամասերի և կհամակարգվեն բանակային կորպուսների կողմից:

Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution