Ջոկովիչին գումար են առաջարկել պարտվելու դիմաց
SPORTԱշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Daily Mail պատմել է, որ Սանկտ Պետերբուրգում 2007-ին կայացած մրցաշարին մասնակցելու եւ առաջին մրցախաղում պարտվելու համար իրեն 200 հազար դոլար են առաջարկել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սերբ թենիսիստը պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ մերժել է առաջարկը եւ հրաժարվել մասնակցել մրցաշարին:
Ջոկովիչի խոսքերով, իր հետ կապվել են այն մարդկանց միջոցով, ում հետ այդ ժամանակ ինքը համագործակցել է: «Այդ մարդը փորձում էր զրուցել ինձ հետ, սակայն դա նրան չհաջողվեց: Վերջին 6-7 տարում այլեւս նման բան չեմ լսել: Անձամբ ինձ ոչ ոք չի դիմել: Ինձ համար դա հանցագործություն է սպորտում»,- ասել է առաջին ռակետը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



