Զելենսկին Ադրբեջանին հրավիրել է մասնակցելու «խաղաղության բանաձևին»
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինան ուրախ կլինի, եթե Ադրբեջանը մասնակցի «խաղաղության բանաձևին». այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է նախորդ օրը՝ փետրվարի 25-ին, Կիևում կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով ադրբեջանական Report լրատվական գործակալության աշխատակցի հարցին։ Այս մասին գրում է eadaily.com-ը:
«Ադրբեջանը պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանը ինքնիշխան իրավունքների և խաղաղության կողմնակից է: Իհարկե, մենք ուրախ կլինենք, որ Ադրբեջանը հնարավորության դեպքում մասնակցի խաղաղության բանաձևին»,- ասել է Զելենսկին:
2023 թվականի սկզբին Վլադիմիր Զելենսկու ներկայացրած «խաղաղության բանաձևը» ներառում է ռուսական զորքերի ամբողջական դուրսբերում, 1991 թվականի սահմաններում Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնում, բոլոր գերիների ազատ արձակում, միջուկային, պարենային և բնապահպանական անվտանգության ապահովում։
Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live