ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՓԵՏՐՎԱՐԻ). Աղետալի երկրաշարժ, մահվան դատավճիռ, ցարիզմի տապալում. «Փաստ»
SOCIETY«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Ոչ կառավարական կազմակերպությունների համաշխարհային օր, Սպիտակ արջի պաշտպանության համաշխարհային օր, Դոմինիկյան Հանրապետություն՝ Անկախության օր Հայիթիից, Հունաստան՝ Սելենայի (Լուսնի) օր, Արևմտյան Սահարա՝ Անկախության օր Իսպանիայից, Իրան՝ Իսլամական դաստիարակության օր։
ՀԱՅ–ՀԱՅԱՍՏԱՆ
1833 – Նիկոլայ 1–ինը հաստատել է Հայկական մարզի զինանշանը։
1845– ծնվել է հրապարակախոս, քննադատ, լիբերալ հասարակական գործիչ, հայ ազատագրական պայքարի գործիչ Գրիգոր Արծրունին։
1860 – ծնվել է նկարիչ, արվեստի տեսաբան, թարգմանիչ Վարդգես Սուրենյանցը։
1858 – վախճանվել է ճարտարապետ, հասարակական գործիչ Նիկողայոս Պալյանը։
1910– ծնվել է շախմատային կոմպոզիցիայի գծով միջազգային գրոստմայստեր Հենրիկ Գասպարյանը։
1918 – ծնվել է նկարիչ, ոսկերիչ–արծաթագործ Ժիրայր Չուլոյանը։
1937– ծնվել է ռեժիսոր, սցենարիստ, դերասան Ալբերտ Մկրտչյանը։
1959 – ծնվել է դերասան, երգիծաբան Վարդան Պետրոսյանը։
1980– ավարտվել է Հայաստանի ատոմակայանի շինարարությունը։
2004–«Զինապարտության մասին» նոր օրենքի նախագծի դեմ բողոքող ուսանողները Մատենադարանի մոտ տոնել են իրենց հաղթանակը, քանի որ նախորդ օրը կառավարությունը Ազգային ժողովից հետ է կանչել այն օրինագիծը, որով մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորողները զրկվելու էին տարկետման իրավունքից:
2007– առավոտյան Երևանի Հանրապետության հրապարակում ինքնահրկիզվել է Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի 44–ամյա բնակիչ Ջիվան Հակոբյանը:
2008– Հայաստանի ոստիկանությունը զգուշացրել է Լևոն Տեր–Պետրոսյանի կողմնակիցների հանրահավաքի մասնակիցներին, որ «վճռական է և օրենքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակում պաշտպանելու է երկրի սահմանադրական կարգն ու հասարակական անվտանգությունը»:
2009–վերաքննիչ դատարանի որոշմամբ, նախորդ տարվա մարտի 1–ին ձերբակալված Վարդգես Գասպարիի խափանման միջոց կալանքը փոխարինվել է բնակավայրից չհեռանալու ստորագրությամբ:
2015–Հարավային Դակոտան դարձել է ԱՄՆ 50 նահանգից 43–րդը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
2020– Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»–ի բուկլետը, որը կոչվել է «Հպարտ քաղաքացու անձնագիր»:
ԱՇԽԱՐՀ
274 –ծնվել է Հռոմի կայսր Կոստանդիանոս Ա Մեծը։
313 –հրատարակվել է Կոնստանդին 1–ին Մեծի հրովարտակը, ըստ որի,Նիկեյան աղոթքի ձևով քրիստոնեությունը ճանաչվել է Բյուզանդիայի պետական կրոն։
425 –հիմնադրվել է Կոստանդնուպոլսի համալսարանը։
1693 –Լոնդոնում հրապարակվել է աշխարհում առաջին կանանց ամսագիրը (The Ladies Mercury)։
1784 –վախճանվել է կոմպոզիտոր, ճանապարհորդ և օկուլիստ գրաֆ Սեն–Ժերմենը։
1883 –արտոնագրվել է սիգարներ փաթաթող սարքը։
1897 –ստեղծվել է առաջին արհեստական քաղցրացուցիչը։
1900– ստեղծվել է գերմանական «Բավարիա Մյունխեն» ֆուտբոլային ակումբը, որը աշխարհի ամենաճանաչված ակումբներից մեկն է։
1905 – ծնվել է լեհ հրապարակախոս, արևելագետ (հնդկագետ, հայագետ) Բոգդան Գեմբարսկին։
1917– կայացել է Բուրժուադեմոկրատական 2–րդ հեղափոխությունը, և ցարիզմը տապալվել է Ռուսաստանում։
1921 –վախճանվել է ավստրիական տնտեսագետ, տնտեսագիտության տեսության ավստրիական դպրոցի հիմնադիր Կառլ Մենգերը:
1932– անգլիացի ֆիզիկոս Ջեյմս Չեդվիկը հայտնագործել է նեյտրոնը։
1932 – ծնվել է անգլիացի նշանավոր դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը։
1933 –հոլանդացի ֆանատ–կոմունիստ Մարինուս վան դեր Լյուբբեն այրել է Բեռլինի Ռայխստագը։
1964 –ջուրն է իջեցվել «Օգյուստ պիկար» մեզոսկաֆը, որը աշխարհում առաջին տուրիստական ստորջրյա սարքն է. այն իրականացրել է ավելի քան 1100 ծորասուզում Ժնևյան լճում։
1980 – ծնվել է հոլանդացի դիջեյ, ռեմիքսեր և երաժշտական պրոդյուսեր Դոն Դիաբլոն։
1988 – վախճանվել է խորհրդային բալետմայստեր Վախթանգ Վրոնսկին։
1994 – տեղի է ունեցել 17–րդ Ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Լիլլեհամմեր, Նորվեգիա)։
2004 –Տոկիոյի մարզային դատարանը մահվան դատավճիռ է կայացրել «Աում Սենրիկյո» աղանդի ղեկավար Սյոկո Ասախարիի նկատմամբ։
2010 –Չիլիում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի արդյունքում զոհվել է ավելի քան 800 մարդ։
2015– սպանվել է ռուսաստանցի քաղաքական և պետական գործիչ Բորիս Նեմցովը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում