Հայտնի է՝ երբ և որտեղ կհուղարկավորեն Նավալնիին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 1-ին մոսկովյան Մարյինո շրջանի Սուրբ Աստվածածնի «Սփոփիր իմ վշտերը» սրբապատկերի եկեղեցում (Церковь иконы Божией Матери «Утоли моя печали»):
Ինչպես հայտնում է golosameriki.com-ը, հուղարկավորությունը տեղի կունենա Բորիսովյան գերեզմանատանը։ Այս մասին հայտնել է քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։
Նախօրեին Նավալնիի համախոհները հայտնել էին, որ չեն կարողացել Մոսկվայում սգո սրահ գտնել՝ քաղաքական գործչի համար հրաժեշտի արարողություն անցկացնելու համար, քանի որ թաղման գործակալությունները և սգո սրահները հրաժարվել են իրենց նման ծառայություն մատուցել։
Ըստ Յարմիշի՝ որոշ կազմակերպություններ իրենց ասել են, որ տարածքը զբաղված է, մյուսները հրաժարվել են ծառայություններ մատուցել, երբ իմացել են հանգուցյալի ով լինելը։
Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի Խարպ գյուղի հատուկ ռեժիմի «Բևեռային գայլ» գաղութում։ Նրա մահվան մասին եզրակացության մեջ նշվում է, որ քաղաքական գործիչը մահացել է բնական մահով։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Քաղաքական գործչի կողմնակիցները կարծում են, որ նա սպանվել է։ Քաղաքական գործչի այրին՝ Յուլիան, խոստացել է շարունակել ամուսնու աշխատանքը։
Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live