Քրիստոնեական վկայությամբ ու կուռ կամքով պետք է վերակառուցենք մեր եկեղեցին. Հարություն Սելիմյան
SOCIETYՀալեպի Հայ Ավետրանական Էմաննուել եկեղեցին հրթիռակոծման հետևանքով ծանր վնասներ է կրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Արևելք»-ը, այս մասին ասել է Սիրիայի հայ ավետարանական համայնքի նախագահ Վերապատվելի Հարություն Սելիմյանը: «Մեզ համար իսկական եկեղեցին հավատացյալների խումբն է ու, հակառակ, կառույցի կրած նյութական վնասներին, մենք պետք է շարունակենք մÕ �ր առաքելությունը և մեր կուռ կամքով ու քրիստոնեական բարձր վկայությամբ անպայման պիտի վերակառուցենք մեր մեր եկեղեցին»,- ասել է Սելիմյանը:
Հունվարի 18-ին կեսօրից հետո Հալեպի «Ազիզիե» թաղամասում գտնվող Հայ Ավետարանական Էմաննուել եկեղեցու վրա հրթիռ է ընկել, ինչի հետևանքով եկեղեցին ծանր նյութական վնասներ է կրել: Դեպքից անմիջապես հետո Վերապատվելի Սելիմյանն այցելել էր դեպքի վայր:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



