Վթար՝ Երևանում. Mercedes-ը բախվել է երկաթե սյանը, վիրավորին դուրս են բերել փրկարարները
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ փետրվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահնմաններում Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Սիփան Հ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Թևոսյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել «էլեկտարտրանսպորտ» ՓԲԸ-ին պատկանող երկաթե սյանը: Գրել է «Շամշյանը»։
Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մետեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային:
Բժիշկները վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: