Աստղերի 20 ամենատարօրինակ սովորությունները
LIFEԱստղերը միշտ հանրության ուշադրության կենտրոնում են: Մարդիկ քննարկում են նրանց արտաքինը և տաղանդը, բանբասում են նրանց ավելորդ քաշի և անձնական կյանքի մասին: Բայց շատ քչերը գիտեն նրանց թաքուն ծեսերի և սովորությունների մասին, մինչև նրանք ինքները դա չխոստովանեն, կամ մինչև ինչ-որ մեկը դա չբացահայտի:
Եվ այսպես, ներկայացնում ենք աստղերի ամենատարօրինակ սովորությունները.
Քեմերոն Դիասը տառապում է օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումով: Այդ պատճառով, նա դռները բացում է արմունկով, որպեսզի ձեռքերի վրա մանրէներ և բակտերիաներ չհայտնվեն:
Քրիստիան Բեյլը ապրում է ի հակառակ սնահավատ մարդկանց: Նա անացնում է աստիճանների տակով, չի վախենում սև կատուներից, աջ ու ձախ հայելիներ է կոտրում և այլն:
Նախկին «Հուսահատ տնային տնտեսուհի» Եվա Լոնգորյան ունի գեղեցկության իր գաղտնիքը: Նա օգտագործում է դեմքի մածուկ, որը պարունակում է սպիտակուցներ՝ ստացված ընկերքից:























