Լավրովը ժամանել է Թուրքիա. նախատեսված են հանդիպումներ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա, որտեղ կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես նախօրեին կայացած ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, միջոցառման շրջանակում Լավրովը բանակցություններ կվարի իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։
Ակնկալվում է, որ նախարարները կքննարկեն հարցերի լայն շրջանակ, առաջին հերթին երկկողմ համագործակցության վիճակն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներին (առևտուր, էներգետիկա, անվտանգություն, բանկային գործեր և զբոսաշրջություն) առնչվող հարցեր:
Նախատեսվում է, որ ֆորումի շրջանակում Լավրովը կունենա նաև մի շարք երկկողմ հանդիպումներ՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի, Ուզբեկստանի արտգործնախարար Բախտիյոր Սաիդովի, Ղրղզստանի արտգործնախարար Ջինբեկ Կուլուբաևի, ինչպես նաև Էսվատինի թագավոր Մսվաթի Երրորդի հետ։
Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live