Շվեդ գիտնականների հեղափոխական գյուտն արևային էներգիայի ոլորտում
ECONOMICSՇվեդիայի Ուպսալայի համալսարանի հետազոտողները հեղափոխական քայլ են կատարել արևային էներգիայի տեխնոլոգիաների ոլորտում՝ արևային տարրերի միջոցով էներգիայի արտադրության արդյունավետության համաշխարհային ռեկորդ սահմանելով։
Վերականգնվող էներգիան՝ հատկապես արևայինը, ողջ աշխարհում ավելի շատ ուշադրություն է գրավում որպես վնասակար արտանետումների կարևորագույն այլընտրանք, չնայած արտադրության և տեղադրման ծախսերի շոշափելի նվազմանը, արևային էներգիան առայժմ ապահովում է աշխարհի էլեկտրաէներգիայի արտադրության միայն 6 %-ը։
Բյուրեղային սիլիկոնի հիմքով արևային տարրերը, որոնք այսօր ամենաշատն են օգտագործում ողջ աշխարհում, ունեն էներգիայի վերափոխման արդյունավետության սահամանափակումներ։ ՕԳԳ-ն կազմում է ընդամենը 22 %։ Դա նշանակում է, որ արևային էներգիայի զգալի մասը մնում է չօգտագործված, ինչն ընդգծում է տեխնոլոգիական կատարելագործումների անհրաժեշտությունը։
Տանդեմային արևային տարրերը, որ առաջարկել են շվեդ գիտնականները, նույնիսկ գերազանցում են պերովսկիտի հիմքով արևային սարքավորումներին և նրանց պոտենցիալ ՕԳԳ-ն արդեն իսկ հասնում է 30 %-ի։ Միևնույն ժամանակ գիտնականները նշել են, որ հնարավորություն կա առաջիկա մի քանի տարիների ընթացքում տանդեմային արևային վահանակների ՕԳԳ-ն բարձրացնել 50 % և ավելի։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Անի Մխիթարյան
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
Ucom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity
4
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
5
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield



