Հայտնի են հայ բռնցքամարտիկների մրցակիցները Իտալիայի օլիմպիական վարկանիշային մրցաշարում
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայտնի են հայ բռնցքամարտիկների մրցակցիները Իտալիայում մեկնարկելիք օլիմպիական վարկանիշային մրցաշարում։
Ստուգատեսը բավականին բարդ է։ Մրցաշարին հայտավորվել են 113 երկրի բռնցքամարտիկներ և յուրաքանչյուր քաշային կարգում միայն կիսաեզրափակիչ հասնելու և օլիմպիական ուղեգիր ապահովելու համար` անհրաժեշտ է հաղթել առնվազն 4 մենամարտ։
Մեկնարկային մենամարտերում մեր մարզիկնեին բաժին են հասել հետևյալ բռնցքամարտիկները`
50 կգ Անուշ Գրիգորյան-Յունգ Ջի հունգ (Կորեա)
54 կգ Տաթևիկ Խաչատրյան — Դենիսե Բռավո (Չիլի)
60 կգ Էլիդա Քոչարյան — Սոլիս Գվադալուպե(Մեքսիկա)
66 կգ Անի Հովսեփյան — Մարիա էռնանդես (Դոմինիկյան Հանր.)
51 կգ Ռուդոլֆ Գարբոյան- Խուան Տեո Վի (Սինգապու) և Շաֆիկ Ֆատիա ( Ուգանդա) զույգի հաղթողի հետ
57 կգ Արթուր Բազեյան — Սեյֆեդին Լետայիֆ (Շվեցարիա)
71 կգ Գուրգեն Մադոյան- Վասիլի Ցեբոտարի (Մոլդովա)
80 կգ Ռաֆայել Հովհաննիսյան- Կեվեն Բեասեջոուր (Կանադա)
92 կգ Նարեկ Մանասյան-Անդրեյ Զապլիտնի (Մոլդովա) և Դանիել Գուզման (Դոմինիկյան Հանր.) զույգի հաղթողի հետ
+92 Դավիթ Չալոյան-Ալեքսիս Բարիեռի (Կանադա)
Մարտի 3-ին` մրցումների առաջին օրը, մեր բռնցքամարտիկները չեն մենամարտի։ Մարտի 4-ին ռինգ դուրս կգան Արթուր Բազեյանը, Ռաֆայել Հովհաննիսյանը և Տաթևիկ Խաչատրյանը։