Մալայզիան ցանկանում է վերսկսել 10 տարի առաջ անհետացած MH370 չվերթի որոնումները
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մալայզիայի տրանսպորտի նախարարության ղեկավար Էնթոնի Լոքե Սիու Ֆուկը հայտնել է, որ վարչությունը նախատեսում է վերսկսել Malaysia Airlines ավիաընկերության ինքնաթիռի որոնումները, որն անհետացել էր 10 տարի առաջ՝ MH370 թռչելով Կուալա Լումպուրից Պեկին։ Այս մասին հայտնում է Star թերթը։
Ողբերգության տասնամյա տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ նախարարը նշել է, որ որոնողական աշխատանքները վերսկսելու համար կարող են դիմել ամերիկյան Ocean Infinity ընկերությանը։
«Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի ստանամ կառավարության համաձայնությունը Ocean Infinity-ի հետ նոր պայմանագիր կնքելու համար, որպեսզի հնարավորինս շուտ վերսկսվեն որոնումները»,- ասել է Մալայզիայի տրանսպորտի նախարարության ղեկավարը։
2014 թվականի մարտի 8-ի գիշերը Malaysia Airlines ավիաընկերության Boeing 777-200 ինքնաթիռը, որը Կուալա Լումպուրից Պեկին էր թռչում 227 ուղևորներով և անձնակազմի 12 անդամներով, այդ թվում՝ մի զբոսաշրջիկ Ռուսաստանից, անհետացել է ռադարներից։
Ինքնաթիռը, հավանաբար, կործանվել է Հնդկական օվկիանոսի հարավում։ Որոնողական աշխատանքների ընթացքում չի հաջողվել պարզել ինքնաթիռի կործանման վայրը։ Ըստ հաստատված տվյալների՝ անհետացման շրջանում եղանակը լավ է եղել, ինքնաթիռը կառավարել են փորձառու օդաչուները։ Կապիտանը՝ Մալայզիայի 53-ամյա քաղաքացի Զաքարի Ահմադ Շահը, աշխատում էր MAS-ում՝ 1981 թվականից։
Այս թռիչքից ընդամենը տասը օր առաջ ինքնաթիռը ենթարկվել էր ամբողջական ստուգման։