Հայաստանի տնտեսական ակտիվությունը ավելացել է 10,7 տոկոսով․ ԵԱԶԲ
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրասիական զարգացման բանկի վերլուծաբանները ներկայացրել են հերթական ամենշաբաթյա տեղեկատվությունը Մակրոտնտեսական դրության մասին։ Շաբաթական մակրոտեսության համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվությունն ընթացիկ տարվա հունվարին ավելացել է 10,7 տոկոսով։ Աճն ապահովվել է արդյունաբերության, առեւտրի եւ ծառայությունների մատուցման շնորհիվ։
Այս սեկտորներում արդեն աճը եղել է համապատասխանաբար՝ +21 տոկոս, +19,3 տոկոս եւ +4,4 տոկոս։ Միայն արդյունաբերությունը ապահովել է տնտեսական ակտիվության աճի 4,4 տոկոսային կետը։ Վերջինս էլ աճել է շնորհիվ ոսկերչության ոլորտում եղած նկատելի ակտիվացման։ Արտահանման աճն էլ հիմնականում պայմանավորված է ոսկյա զարդեղենի մատակարարումների աճով։
Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live