Նոր դեմքեր արդեն ծանոթ պատմության շարունակության մեջ. «Բոլոլա» սիթքոմի 2-րդ եթերաշրջանի մանրամասներն ու BACKSTAGE լուսանկարները
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօրվանից Արմենիա TV-ի եթերում կլինի «Բոլոլա» սիթքոմի 2-րդ եթերաշրջանը, որի առաջին եթերաշրջանի մի շարք սերիաներ յութուբում հատել են 1 մլն դիտուների շեմը: 2-րդ եթերաշրջանում նախագծի դերասանական անձնակազմը համալրվել է, մասնավորապես՝ Եվա Բաղդասարյանը, Բորիս Բաղդասարովը և Լևոն Սարգսյանը նկարահանվում են նախագծի 2-րդ եթերաշրջանում: Tert.am Life-ը ներկա է եղել նկարահանումներին. ներկայացնում ենք BACKSTAGE լուսանկարներն ու բացառիկ մանրամասները:
«Նկարահանումների վերադարձել ենք կարոտով, քանի որ տևական դադար կար, իսկ առաջին նկարահանումների օրերը լինում են մի փոքր դժվար, քանի որ դադարից հետո պետք է ինտեգրվել նկարահանումների գործընթացին: Մենք շարունակում ենք արդեն ծանոթ պատմությունը, բայց երկրորդ եթերաշրջանն ունի մի փոքր այլ զարգացումներ, որոնք պարզ կդառնան հենց այսօր՝ առաջին սերիան դիտելուց հետո: Առաջին սերիան ավարտել ենք մի շարք հարցերով, թե ինչպես կշարունակվի ավագ աղջկա և նրա սիրելիի պատմությունը, ինչ եղավ հոր հետ իրականությունն իմանալուց հետո և այսպես շարունակ»,- նշեց Մենչը:
Ինչպես նշեցինք այս եթերաշրջանը համալրվել է նոր դերասաններով: Տարբեր դրամատիկ հեռուստասերիալներից հայտնի Եվա Բաղդասարյանը այս սիթքոմում մարմնավորում է Մոնիկա անունով բժշկուհու: Սա դերասանուհու 2-րդ փորձն է նմանօրինակ նախագծում, քանի որ նախորդ անգամ նկարահանվել էր «Սիրո հասակ» սիթքոմում, որը ևս Արմեն Պետրոսյանի պրոդյուսերական նախագիծն էր:
«Ուրախ եմ, որ ներկայանալու եմ նոր ու տարբերվող կերպարով և հումորային ժանրում, քանի որ սիթքոմային ձևաչափն ինձ հոգեհարազատ է և նախորդ անգամ Արմենի թիմի հետ աշխատելուց հետո հասկացա, որ հաջորդ առաջարկները սիրով ընդունելու եմ: Հետագայում կարծում եմ, որ հեռուստադիտողն ինձ հաճախ է տեսնելու այս ձևաչափով»,- ասաց Եվա Բաղդասարյանը:
Ինչպես նախորդ եթերաշրջանում այս եթերաշրջանում ևս նկարահանվում է դերասան և հումորիստ Աղաս Մանուկյանը, որի սիրո պատմությունը դեռևս չի ավարտվել:
«Ուրախ եմ հետ վերադառնալ հատկապես, երբ հերոսիս պատմությունն այլ ուղղությամբ է զարգանալու: Կերպարս հումորային է, բայց իրականում շատ կարևոր ու մարդկային բնավորություն ունի հերոսս, որ անկախ հանգամանքներից հավատարիմ է իր նախկին ղեկավարին»,- հավելեց Աղաս Մանուկյանը:
Լուսանկարները՝ Վերոնիկա Բադալյանի
Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live