Հնարավոր ենք համարում Հայաստան-Հունաստան-Ֆրանսիա-Հնդկաստան քառակողմ համագործակցությունը պաշտպանության ոլորտում. Հունաստանի ՊՆ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հաջողված է համարում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությունը պաշտպանության ոլորտում և հնարավոր համարեց Հայաստան-Հունաստան-Ֆրանսիա-Հնդկաստան քառակողմ համագործակցությունը։
«Մենք ստեղծել ենք հաջող եռակողմ պաշտպանական համագործակցություն Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև։
Բայց կարող են գոյություն ունենալ նաև այլ եռակողմ կամ քառակողմ հարաբերություններ Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ՝ կարևոր երկրների, կարևոր տերությունների, Հայաստանի և Հունաստանի շատ հզոր ընդհանուր բարեկամների հետ»,- այս մասին Երևանում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարության ժամանակ ասաց Նիկոս Դենդիասը։
Նշենք, որ ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասել էր, որ Հունաստանի իր գործընկերոջ հետ քննարկել է Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը, կարևորել միջազգային կազմակերպությունների, մասնավորապես Եվրամիության և ՆԱՏՕ-ի շրջանակներում երկու երկրների սերտ համագործակցությունը:
Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live