Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


«Եթե Իլհամ Ալիևն է տարածքի տերը, թող գա, խոսի». ինչու՞ թույլ չեն տալիս մուտք գործել Վերին Ոսկեպարի տարածք

SOCIETY

2023թ․-ի գարնանից  Նոյեմբերյանի համայնքապետարանի և «Մարտական եղբայրության» միջև համագործակցության հուշագիր է կնքվել, որի արդյունքում ստեղծվել է «Մարտական եղբայրության» և «Ազատազենի» կողմից համատեղ կառուցված կրակային պարապմունքների տարածք, որտեղ մարզումներ են իրականացվում տեղի համայնքների բնակիչների համար: 

Երեկ «Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ Ավետիս Ավետիսյանին (2020 թ.-ի պատերազմի մասնակից, նախկին քաղբանտարկյալ) և Հենրիկ Մկրտչյանը բերման են ենթարկել Նոյեմբերյանի ոստիկանության բաժին՝ Վերին Ոսկեպարի տարածքն այցելելու համար: Երբ վերջիններս մուտք են գործել Վերին Ոսկեպարի տարածք, նրանց արդեն սպասելիս են եղել ոստիկանության աշխատակիցներըը և ասել են, որ տարածք մուտք գործելու իրավունք չունեն: Նույնն է ասել նաև ոստիկանության Նոյեմբերյանի  բաժնի պետի տեղակալը, ով ավելի ուշ է հասել.

«Մեր խնդիրը, առհասարակ, ոստիկանության հետ չէ: Տեղի ոստիկանությունն այս հարցի հետ որևէ առնչություն չունի, իրենց ուղղակի վերևից հրահանգ է եղել: Բայց մենք ենք հարկ վճարում, որ այդ նույն ոստիկանները մեզ ծառայեն, մեր ներքին կյանքն ու անվտանգությունը հսկեն: Այլ բան է, որ քաղաքական իշխանություններն իրավասություն ունեն հրաման տալու, ու այդ մարդիկ հրամանի տակ են, այլ բան անել չեն կարող: 

Սա սկսվել է դեկտեմբերին, մինչ այդ մենք մշտապես մարզումներ ենք իրականացրել կրակակետում, որևէ խնդիր չի եղել: Էլի դեպքեր են եղել, երբ արգելել են մուտք գործել տարածք: Այս անգամ մեր տղաները գնացել են ուղղակի գիշերելու այնտեղ տեղադրված մեր վագոն-տնակում: Պատճառաբանել են, որ վերջինս անօրինական է, բայց եթե այն ժամանակավոր շինություն է, ինչպե՞ս կարող է անօրիանական լինել: Մենք պատրաստ ենք օրինականացնել, թող թույլտվություն, հողի նկատմամբ իրավունք տան», 1or.am-ի հետ զրույցում նշեց «Մարտական եղբայրություն» միաբանության անդամ Մասիս Շիրոյանը: 

Մեր դիտարկմանը, որ ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ Ավետիս Ավետիսյանը ևՀենրիկ Մկրտչյանին բաժին են հրավիրել իրենց մոտ եղած զենքի օրինականությունը ճշտելու համար, Շիրոյանը պատասխանեց.

«Զենքի ստուգման թեմա չի եղել, քանի որ զենքն օրինական է: Ճիշտ է, հիմա ՆԳՆ-ն հերքում է, բայց նրանց սկզբնական պահանջը եղել է այն, որ մեր տղաների՝ այդ տարածքում գտնվելն անօրինական է: Ասել են՝ տարածքը մերը չէ: Ես հարցնում եմ՝ ու՞մն է, եթե Իլհամ Ալիևն է տարածքի տերը, թող գա, խոսի, ինչու՞ են իրենք խոսում:

Հարցին՝ որոնք են լինելու նրանց հետագա քայլերն ու ինչ ճակատագիր է ունենալու կրակակետը, Շիրոյանը պատասխանեց, որ իրենք շարունակելու են մարզումները.

«Թող իրենք խանգարեն, այդ տարածքը հազար տեղից մուտք ունի, չեն կարող անընդհատ արգելել: Զենքի թույլտվության օրենքը կա, փոխարենը մարդկանց հորդորեն գնալ, քննություն հանձնել, զինվել՝ հատկապես սահմամամերձ շրջաններում, մեր ոստիկաններին հրամայում են մեր տարածքները մեզնից պաշտպանել: Մարդկանց, ում տները հարյուր-երկու հարյուր մետրի վրա են գտնվում ադրբեջանական դիրքերից, թույլ չեն տալիս նույնիսկ ամրաշինական աշխատանքներ կատարել, հետո էլ համապարփակ անվտանգությունից են խոսում»:

 Նոյեմ Սարգսյան

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest