«Հայկական Արհմիություններ» ՀԿ-ն միացավ «Համահայկական ճակատ շարժմանը»
SOCIETY«Համահայկական ճակատ» շարժման և «Հայկական Արհմիություններ» ՀԿ-ի միջև այսօր ստորագրվեց հուշագիր։
Փաստաթուղթը ստորագրել են Շարժման առաջնորդ Արշակ Հենզրիկի Կարապետյանը և կազմակերպության փոխնախագահ Արսեն Սերյոժայի Վարդանյանը։
«Հայկական Արհմիություններ» ՀԿ-ի նախագահը նշեց, որ բարձր է գնահատում «Համահայկական ճակատ» շարժման դերը, և շարժման երկար տարիների անաչառ ու հայրենանվեր գործունեությունը գնահատելով՝ ՀԿ-ն միանում վերջինիս։
«Համահայկական ճակատ» շարժման ղեկավար Արշակ Կարապետյանը կարևորեց այն հանգամանքը, որ նախկին սպաները միանում են շարժմանը և կոչ արեց պահեստազորի բոլոր սպաներին միանալ իրենց, որպեսզի կարողանան հասնել հաջողության։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



