ԱՄՆ-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի Դաշնության դեմ մի շարք պատժամիջոցները ևս մեկ տարով երկարաձգելու մասին։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Խոսքը Ռուսաստանից ֆիզիկական անձանց և ընկերությունների դեմ պատժամիջոցների մասին է, որոնք հաստատվել են Ջո Բայդենի, Դոնալդ Թրամփի և Բարաք Օբամայի կողմից 2014, 2018 և 2022 թվականներին։
Բայդենը եզրակացրել է, որ այս բոլոր սահմանափակումները պետք է ուժի մեջ մնան 2024 թվականի մարտի 6-ից հետո, քանի որ գործադիր հրամաններում նշված գործողություններն ու քաղաքականությունը շարունակում են արտառոց վտանգ ներկայացնել ԱՄՆ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության համար, ասվում է զեկույցում։
Հրամանագրերի գործողության ժամկետը երկարացվել է մեկ տարով։ Նախագահը որոշման մասին տեղեկացրել է ԱՄՆ Կոնգրեսին։
Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live