Yerevan, 23.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Չինական արևային մարտկոցները սպառնում են ԵՄ-ում նման սարքավորումներ արտադրողների սնանկացմանը

ECONOMICS

Overclockers.ru-ն գրում է, որ Չինական շուկայի չափազանց մեծ մրցակցության և Չինաստանում արևային մարտկոցների գների անկման հետ կապված շվեյցարական Meyer Burger արտադրողը դիտարկում է Գերմանիայում իր արտադրական գործարանը փակելու հարցը:

Meyer Burger-ը ֆոտոգալվանային շուկա է մտել 2000-ականների սկզբին: Ընկերությունն ունի շուկայի զգալի մասնաբաժին, ինչը նրան դարձնում է արևային էներգիայի համաշխարհային առաջատարներից մեկը։ Այնուամենայնիվ, Business Insider-ի կողմից հրապարակված վերջին մամուլի հաղորդագրության մեջ ընկերությունը հայտարարել է, որ Գերմանիայի Ֆրայբերգ քաղաքում գտնվող իր գործարանը փակման վտանգի տակ է: Միաժամանակ, Meyer Burger-ը չինական մրցակցությունն անվանում է եվրոպական արտադրողների առջև ծառացած գլխավոր սպառնալիքներից մեկը։

Իրոք, 2013-ից մինչև 2018 թվականը Եվրոպայի կողմից սահմանված մաքսային արգելքի վերացումից հետո Չինաստանից արևային մարտկոցների ներմուծումը գրեթե քառապատկվել է:

Ներկայումս չինական ապրանքանիշերը կազմում են եվրոպական արևային ՖՎ շուկայի գրեթե 90 %-ը և համաշխարհային շուկայի 78 %-ը: Նորվեգական Rystad ընկերության զեկույցի համաձայն, 2023 թվականին Եվրոպայում պահեստներում պահվում էին 100 գիգավատ չինական արտադրության ֆոտոգալվանային մոդուլներ: Դա ավելի քան կրկնակի գերազանցում է մայրցամաքի կողմից ԵՄ-ում մեկ տարվա ընթացքում տեղադրված նման սարքավորումների հզորությունը: Չինական արևային սարքավորումների ներհոսքի հետ հանդիպելով Meyer Burger-ը մտածում է փակելու իր Ֆրայբերգի գործարանը, որը բացվել է ընդամենը երկուսուկես տարի առաջ: «Հաշվի առնելով Եվրոպայում վատթարացող շուկայական միջավայրը Եվրոպայում արևային էներգիայի սարքավորումների շարունակական լայնածավալ արտադրությունն այս պահին անիրագործելի է», — ասվում է ընկերության հայտարարության մեջ: Վերջնական որոշումը սպասվում է այս ամիս, և եթե ընդունվի, գործարանի փակումը կարող է արդեն տեղի ունենալ այս տարվա երկրորդ եռամսյակի սկզբին։

Չինաստանի մրցակցությունը հանգեցրել է 2023 թվականին Հին մայրցամաքում արևային վահանակների գների 50 %-ով անկմանը, ասում են փորձագետները: Իսկ ապագայում իրավիճակը կարող է էլ ավելի վատթարանալ եվրոպացի արտադրողների համար։ Հատկապես, որ Չինաստանը նախատեսում է մինչև 2028 թվականն ընդլայնել իր արևային վահանակների արտադրության հզորությունը 85 %-ով:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts