Տհաճ, բայց օբյեկտիվ միջադեպ Եռաբլուրում
ANALYSISԵրեկ Եռաբլուրում սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-րդ տարելիցի նշումն աչքի ընկավ տհաճ մի միջադեպով, որը, սակայն, օբյեկտիվ էր։ Լրագրողները Վազգեն Սարգսյանի եղբորը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, հարցրեցին, թե ինչպե՞ս է կանգնում Նիկոլ Փաշինյանի կողքին, երբ այդ իշխանությունը հանձնել է Վազգեն Սարգսյանի պահած Արցախը։ Դիտարկմանը, թե համագործակցում է այն իշխանության հետ, որը թաղել է իր եղբոր ազատագրած Արցախը, Արամ Սարգսյանը պատասխանեց զայրացած մեկնաբանություններով, ընդհուպ վիրավորանքներ հասցնելով լրագրողներին, մեղադրելով 5000 դրամով քվեները ծախելու, վճարված լինելու և այլ մահացու մեղքերի մեջ։
«Հանրապետություն» կուսակցության նախագահը նաև ճողոպրեց լրագրողներից՝ այդպես էլ հստակ պատասխան չտալով։ Իհարկե, կարելի էր տարբեր կերպ գնահատել տեղի ունեցած միջադեպը, սակայն այն լիովին արտացոլում է այսօրվա իրավիճակը։ Ի վերջո Վազգեն Սարգսյանի եղբայրն ինքը պետք է հասկանա, որ ցանկացած պարագայում իրեն հենց այդ հարցն էլ տալու են։ Թե ինչպե՞ս է այսօր հմագործակցում Արցախը դավաճանած, Հայաստանին պարտություն բերած քաղաքական ուժի հետ, հատկապես այս հարցը վերաբերում է իրեն, քանի որ, ի տարբերություն Հայաստանի շարքային այլ քաղաքացիների, նա հայկական բանակի հիմնադրի եղբայրն է, իսկ գործող իշխանություններն ամեն ինչ անում են այդ բանակը վարկաբեկելու, հայ սպային նսեմացնելու համար։
Սոնա Մելիքյան
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



