«Միասին կհարստանանք ու կերջանկանանք». Պեսկովը՝ հայ ժողովրդին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը դեմ է իր գործընկերներին ցանկացած պայմաններ թելադրելուն և կողմ է միասին ավելի երջանիկ ու հարուստ դառնալուն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Գիտելիք. Առաջինը» կրթական մարաթոնում։
Նա նշել է, որ հայ ժողովուրդը շահում է Ռուսաստանի հետ համագործակցությունից և Եվրասիական տնտեսական համայնքին Հայաստանի անդամակցությունից, քանի որ աճում են ապրանքաշրջանառությունը, նպաստները, տրանսպորտային ծառայությունները և ֆինանսական հատվածը։
«Մենք դեմ ենք, որ ինչ-որ մեկին ինչ-որ բան թելադրեն, մենք միասին գումար վաստակելու, միասին ավելի երջանիկ ու հարուստ դառնալու կողմնակից ենք: Մենք վստահ ենք, որ մեր հայ ընկերները նույնպես դա հասկանում են», – ասել է Պեսկովը:
Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live