Կես գին բոլորին և մինչև 15 000 դրամ բոնուս՝ նոր հաճախորդներին. IDBank
SOCIETYIDBank-ի վճարային քարտերն արդեն ոչ միայն լավագույն գործիքն են անկանխիկ վճարումների համար, այլև Ձեր ամենաշահավետ ընտրությունն են․ Բանկը հայտարարում է բացառիկ արշավ, որի շրջանակում զեղչվում են ամենապահանջված ու սիրված քարտատեսակները, իսկ նոր հաճախորդներին ևս մեկ հաճելի անակնկալ է սպասվում։
Եվ այսպես, մարտի 6-ից մինչև հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում պատվիրե՛ք IDBank-ի Travel պլատինում դասի քարտը, Visa Gold և Mastercard Gold քարտերից ցանկացածը և ստացե՛ք բացառիկ՝ 50% զեղչ առաջին տարվա սպասարկման վճարի համար։
Ընդ որում՝ առաջարկը գործում է քարտը պատվիրելու բոլոր ուղիների վրա, այսինքն՝ Idram&IDBank հավելվածով, Բանկի պաշտոնական կայքով, IDBanking.am, banking.idram.am առցանց հարթակներով, ինչպես նաև անմիջապես Բանկի մասնաճյուղում։
Նոր հաճախորդների կամ դեռ չսինքրոնացված հաճախորդների համար էլ ավելի գրավիչ նորություն ունենք․ շտապե՛ք դառնալ Բանկի հաճախորդ ու սինքրոնացնել Իդրամի և Բանկի հաշիվներն Idram&IDBank հավելվածում, հավելվածով կամ IDBanking.am հարթակով պատվիրե՛ք ակցիայի շրջանակում զեղչված քարտերը և ստացե՛ք welcome-բոնուս idplus-ի նվեր-քարտերի տեսքով․
- Travel քարտը պատվիրելու դեպքում՝ 10 000 դրամի չափով,
- Visa Gold և Mastercard Gold քարտատեսակները պատվիրելու դեպքում՝ 5 000 դրամի չափով:
Ի դեպ՝ IDBank-ի Travel քարտը բացառիկ ֆինանսական գործիք է, որով Դուք հասանելիություն եք ստանում լավագույն առաջարկներին՝ սկսած վճարումների դիմաց քեշբեքերից մինչև ճամփորդության ժամանակ արտոնյալ սպասարկում։ Travel քարտի բոլոր առավելություններին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով։
«Կես գին բոլորին» արշավի անցկացման բոլոր պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ