Միջնադարյան բժշկության սահմռկեցուցիչ նմուշները՝ հոլանդացի վարպետների կտավներում
LIFE15-րդ դարում, օրինակ՝ մարդիկ կարծում էին, որ բոլոր հոգեկան խանգարումների պատճառը իբր «խելագարության քարն» է, որը գտնվում է գլխում: Այդ իսկ պատճառով այն դուրս էինբերում գանգի ոսկրաշաղափման (տրեպանացիա) միջոցով:
Ինչպես տեղեկացնում է Past.am-ը` գոյություն ունի նկարների շարք, որոնք պատկերում են մարդկային խենթության բուժման մեթոդները այդ ժամանակվա բժշկական պատկերացումներով:

Ամեն մի կտավում պատկերված է գանգի տրեպանացիան, որտեղից դուրս է բերվում «չարիքի արմատը»՝ խենթության քարը:

Հնում վիրաբուժությունը զարգացած էր Հին Եգիպտոսում, Միջագետքում, Հնդկաստանում, Հին Հունաստանում: Սակայն Միջնադարում այդ գիտելիքները չկիրառվեցին ու մարդկային գիտակցությունը դեգրադացվեց: Միայն Վերածնության ժամանակ բժիշկները դիմեցին հին տրակտատներին:

Հոլանդացի նկարիչների կտավների օգնությամբ այսօր կարող ենք պատկերացում կազմել, թե ինչ է իրենից ներկայացրել այդ ժամանակվա բժշկական միջամտությունը:

Ամենավաղ կտավը, որը նվիրված է «խելագարության քարի» սյուժեին, հեղինակել է Հիերոնիմ Բոսխը: Այն թվագրված է 1475-1480թթ.:




