Yerevan, 26.December.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նույն դիրքից 3 հոգու ճակատագիր անհայտ է, որից մեկը հայրս է․ ենթադրվում է, որ նա գերության մեջ է

INTERVIEW

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Առուշանյանների ընտանիքի համար նախորդ տարվա սեպտեմբերյան դեպքերը ճակատագրական դարձան։ 

Գագիկը MediaHub-ին պատմում է հոր՝ 60-ամյա Վաչիկ Առուշանյանի մասին, որին փնտրում են արդեն 5 ու կես ամիս, իսկ որոնումներն արդյունք չեն տալիս։ Գրեթե բոլոր կառույցները նույն պատասխանն են տալիս․ «սպասեք»։

«Վերջին անգամ նրա հետ խոսել եմ սեպտեմբերի 19-ի երեկոյան, պատասխանել է, ձայնը լսելն ու կապը խափանվելը մեկ եղավ։ Դրանից հետո բոլոր փորձերս եղել են անիմաստ, որովհետև Արցախի ամբողջ տարածքում կապ չի եղել։ Ավելի ուշ մորս հաջողվել է խոսել, էլի նույն կերպ՝ պատասխանել է, ձայնն այլևս չի լսվել»,- ասում է նա։

Առուշանյանների ընտանիքը 2 անգամ են բռնի տեղահանվել։ 2020-ին Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղից տեղահանվելուց հետո Վաչիկը՝ կնոջ Սուսաննայի հետ, ապրում էր Ստեփանակերտում։ Մի շարք սոցիալ-կենցաղային խնդիրների վրա աչք փակելով՝ հաղթահարել են, ոտքի կանգնել։ 

Գագիկն ասում է, որ աշխարազորի շարքը համալրել է միայն վերջին օրերին։ Սեպտեմբերին նրա 2-րդ ու վերջին հերթափոխն էր: «Որևէ մեկի մտքով չի անցել, որ լայնամասշտաբ պատերազմ է սպասվում։ Իրենք հերթափոխով դիրք էին պահում, այդ օրը՝ Շոշի ուղղությամբ։ Տարածքից անհետ կորել է փաստորեն սեպտեմբերի 20-ին»,- ասում է նա: 

Դիրքի անդամներից 4-ը ողջ են մնացել, մեկ հոգի զոհվել է, նույն դիրքի անձնակազմից 3 հոգու ճակատագիր անհայտ է։ Գագիկը խոսել է փրկված տղաներից մեկի՝ Դավիթի հետ, նա ասել է, որ վերջին անգամ Վաչիկին ողջ է տեսել, իսկ թե ինչ է եղել հետո՝ Գագիկը հիմա դժվարանում է պատասխանել։ 

Ադրբեջանը պաշտոնապես չի հայտնում 2023 թվականի սեպտեմբերյան գործողությունների ընթացքում գերիներ ունենալու հանգամանքը: «Մեր ընտանիքը կարծում է, որ հայրս գերության մեջ է։ Շոշ-Մխիթարաշեն հատվածում փրկարարներին ադրբեջանցիները 3 անգամ հետ են ուղարկել, չեն թողել աշխատեն, միայն 4-րդ անգամ ստացվել է։ Այդ տարածքից դիեր են իջեցրել, որից մեկը՝ հենց հորս գտնվելու դիրքից, բայց իր մասին տեղեկություն, կամ գոնե անձնական իր չկար»,- ասում է մեր զրուցակիցը։ 

Արցախցի 60-ամյա տղամարդու կինը, 2 զավակներն ու 4 թոռներն ամեն րոպե սպասում են հրաշքի։ Արցախի կորստից հետո Վաչիկի անհայտ ճակատագիրը գիշեր ու ցերեկ մտատանջում է ընտանիքի անդամներին։

Հունան Թադևոսյան

Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live

Beneficiaries of the "By Your Side" program at IDBankAraratBank Named Large CSR Company of the Year Idram Joins the Fight Against Food Insecurity Ucom’s Renovated Sales and Service Center in Yerevan Mall Reopens 1% idcoin instead of New Year’s suffering: practical tips Idram Junior Donated Books to SchoolsBig Christmas Market with Idram, IDBank and idplusUcom Supports Wildlife Monitoring in Ararat Region IDBank, Idram, and idplus at the Big Christmas MarketConverse Bank Deputy CEO and CFO, Grant Akopian, Elected to BACEE BoardThe Best Gifts for New Year for Your Loved OnesUcom and SunChild NGO Install a Solar Plant in Alaverdi Kindergarten Converse Bank has been included in the list of Confirming Banks of the EBRD TFPIn 2024, Ucom Expands and Modernizes Fixed and Mobile Networks, Launches 5G in 8 More Cities, Covering a Total of 28 Cities. Acba bank to Allocate $50 Million for MSME Development Team Telecom Armenia Presents Sustainability-Linked Bonds to Prospective Investors at an Official EventConverse Bank and IFC join forces to support the growth of SMEs in Armenia4.479.792 AMD to Armenia Tree Project. the next beneficiary is Children of the regions NGO Ameriabank Presents EventHub.am: a Streamlined and User-Friendly Ticketing SolutionUcraft Introduces a New Solution for Businesses: The UC ERP Platform Ucom Announces a New Year's Deal for Those Who Join the Fixed Line AraratBank Presents the Final Part of "The Will to Get Back on Your Feet Again" Film SeriesIDMerch: IDBank’s New LoanUcom Announces New Year's Promotion for HONOR X7c Smartphones Converse Bank has become an official signatory of the UN Principles for Responsible BankingKindergarten in Artashavan Powered by Solar Energy Thanks to Ucom and SunChild Ameriabank named the Bank of the Year 2024 in Armenia by The Banker MagazineIDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructureAmeriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in Armenia