20 տոննա ցորենով բարձված բեռնատարը Ստեփանավանի ոլորաններում կողաշրջվել է
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 55-ամյա Մկրտիչ Փ.-ն իր վարած «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարով Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևաքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Ստեփանավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն, որտեղ, ըստ բժիշկների, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ավտոմեքենան բարձված է եղել մոտ 20 տոննա ցորենով:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



