Փաշինյանը կոշտ խոսակցություն է ունեցել ՔՊ խմբակցության հետ
ANALYSISԱզգային ժողովում երեկ կայացել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հերթական փակ հանդիպումը, որին մասնակցել են նաև փոխվարչապետերը, կառավարության անդամները, անվտանգության խորհրդի քարտուղարը։
Այս անգամ ևս, մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը պարտադրել է, որ բոլորը հանձնեն իրենց հեռախոսները, ապա նաև խլացուցիչներ են տեղադրել Ազգային ժողովի նիստերի դահլիճում, որպեսզի որևէ մեկը չկարողանա ձայնագրել իրենց խոսակցությունը, իսկ խոսակցությունը բավականին կոշտ է եղել։ Փաշինյանը նախ տեղեկացրել է ընթացիկ տարածաշրջանային զարգացումների, Հայաստանին սպառնացող վտանգների մասին, ապա նաև հայտնել, որ Ռուսաստանի դեմ իրենց ձեռնարկած քայլերը անխուսափելի են, սակայն լրջագույն հետևանքներ են ունենում։
Ի վերջո, գաղտնիք չէ, որ «Քաղպայմանագրում» ոչ բոլորն են տպավորված հակառուսական քաղաքականությամբ՝ գիտակցելով դրա լուրջ հետևանքները։ Փաշինյանը հստակ հարց է դրել, որ յուրաքանչյուրը, ով չի կիսում թիմի քաղաքականությունը, կարող է հապշտապ դնել մանդատը և հեռանալ, քանի որ իր քաղաքականությունը այդ հարցում չի փոփոխվելու։
Ի վերջո, գաղտնիք չէ, որ «Քաղպայմանագրում» ոչ բոլորն են տպավորված հակառուսական քաղաքականությամբ՝ գիտակցելով դրա լուրջ հետևանքները։ Փաշինյանը հստակ հարց է դրել, որ յուրաքանչյուրը, ով չի կիսում թիմի քաղաքականությունը, կարող է հապշտապ դնել մանդատը և հեռանալ, քանի որ իր քաղաքականությունը այդ հարցում չի փոփոխվելու։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հարցրել են սահմանազատման հանձնաժողովների վերջին՝ 7-րդ հանդիպման մասին, որը տեղի է ունեցել երեկ՝ գաղտնիության պայմաններում։ Գրիգորյանն առանձնապես չի տարածվել և հստակ մանրամասներ չի հայտնել, իսկ Փաշինյանը նշել է, թե Ադրբեջանը առանց վերապահումների պահանջում է 4 անկլավներ, առանց դրա դիմաց որևէ զիջման։
Փաշինյանը նաև կոնկրետ հանձնարարականներ է տվել տարբեր պատգամավորների, ինչպես նաև ողջ խմբակցությանը՝ առաջիկայում լուրջ դիմակայության պատրաստվելու, նշել է, թե ընդդիմադիրները ուշագրավ քայլեր են ձեռնարկում փողոցային պայքարը վերսկսելու համար և պարտադրել, որ ընդդիմության պատգամավորների նկատմամբ այլևս լինի չափազանց կոշտ վերաբերմունք։
Մարինե Ղազարյան
1
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
2
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
3
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
4
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD
5
AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three Years



