Ղազախստանը հայտնել է իր երկու քաղաքացիների զոհվելու մասին ՌԴ ԱԴԾ գործողության ընթացքում
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեն (ԱԱԿ) հայտնել է իր երկու քաղաքացիների զոհվելու մասին ՌԴ ԱԴԾ գործողության ընթացքում։
Ղազախստանի ԱԱԿ հաղորդման համաձայն՝ փաստով կատարվում է նախադատական հետաքննություն։
«ԶԼՄ-ներում հրապարակվել է տեղեկություն Ռուսաստանի ուժային կառույցների կողմից Ղազախստանի երկու քաղաքացու վնասազերծման մասին՝ ՌԴ-ում ահաբեկչություն իրականացնելու փորձի ժամանակ։
Ղազախստանի քաղաքացի լինելը եւ այդ անձանց Ռուսաստանում գտնվելը հաստատվում են»,- նշվել է հաղորդագրությունում։
Ընդգծվել է, որ ստուգումն իրականացվում է Ռուսաստանի ԱԴԾ-ի հետ սերտ շփմամբ՝ համագործակցության առկա խողովակների շրջանակում։
«Այլ տեղեկատվություն, Քրեակատարողական օրենսգրքի 201 հոդվածի 1-ին մասին համապատասխան, հրապարակման ենթակա չէ»,- նշվել է Ղազախստանի ԱԱԿ հաղորդագրությունում։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live