Կենդանաբանական այգին կհամալրվի նոր ազատավանդակներով, ճեմուղիներով և կանաչապատ գոտիներով
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանի կենդանաբանական այգին կհամալրվի նոր ազատավանդակներով, ճեմուղիներով և կանաչապատ գոտիներով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Այս պահի դրությամբ նախագծման փուլում է փղի՝ հայտնի Բունկայի նոր ազատավանդակը, քանի որ նա պատշաճ ազատավանդակում չէ: Չափսերը նրան չեն համապատասխանում: Բացի այդ, փիղն այն կենդանին է, որ ստեղծված չէ միայնակ ապրելու համար, ուստի այգին կհամալրվի փղով, երբ լինի նոր ազատավանդակ»,-նշում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանն ու հավելում՝ իրենց նպատակն է ակտիվացնել այգին, այն ավելի հետաքրքիր դարձնել այցելուների համար:
Նախատեսում են նաև խաղահրապարակներ կառուցել տարածքում:
Կենդանաբանական այգու տնօրեն Արմեն Հարությունյանն էլ փաստում է, որ այգին ավելի հետաքրքիր է դարձել թե՛ տեղացիների, թե՛ զբոսաշրջիկների համար:
«2022 թվականի համեմատ 2023 թվականին այցելուների քանակն ավելացել է 33 հազարով: Կարծում եմ՝ այս տարի այցելուների թիվը քսան տոկոսով կավելանա»,-հավաստիացնում է Հարությունյանը:
Առաջիկայում կվերագործարկվի մետրոյի Երիտասարդական կայարանի դիմաց գտնվող կենդանաբանական այգու կանգառը, որտեղից ուղևորները շաբաթ և կիրակի օրերին անվճար կտեղափոխվեն այգի: