Մինչև երբ կարող է ՀՀ-ում գազի գինն անփոփոխ մնալ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կան մեծ շանսեր, որ առնվազն ևս 8 տարի ՀՀ-ի համար գազի գինը կմնա նույնը, եթե շատ մեծ աշխարհաքաղաքական ու շուկայական փոփոխություններ աշխարհում չլինեն։ Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։
«Վերջին հինգ տարվա ընթացքում միայն 2019 թվականի հունվարի 1-ին է գազի գինը ֆիքսվել ՀՀ-ում։ Ամեն տարի այդ քննարկումներն ու անհանգստությունները կան, սակայն կան մեծ շանսեր, որ առնվազն ևս 8 տարի ՀՀ-ի համար գազի գինը կմնա նույնը, եթե շատ մեծ աշխարհաքաղաքական ու շուկայական փոփոխություններ աշխարհում չլինեն։ Մինչդեռ, եթե գազի գինը աշխարհում դառնա 3000 դոլար, դժվար թե ՀՀ-ում հնարավոր լինի գազի գինը 165 դոլար պահպանել։ Միևնույն ժամանակ մենք տեսանք` երբ մեկ տարի եվրոպական ու միջազգային շուկաներում գազի գինը հասավ 2000–3000 դոլարի, ՀՀ-ում գինը պահպանվեց»,– ասաց Վարդանյանը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live