Ֆրանսիան նոր ռեկորդ է գրանցել արևային էներգիայի զարգացման ճանապարհին
ECONOMICSՖրանսիայի էկոլոգիական փոխակերպման նախարարության տվյալներով՝ այդ երկրում վերականգնվող էներգետիկայի զարգացման ճանապարհին նոր ռեկորդային ցուցանիշ են արձանագրել։ 2023 թվականի վերջին եռամսյակում 955 ՄՎտ նոր ֆոտոէլեկտրական համակարգեր են միացվել ընդհանուր ցանցին։ Այս զգալի աճի շնորհիվ ֆոտոէլկտրական համակարգերի ընդհանուր համախառն հզորությունը 2023 թվականի դեկտեմբերի վերջին երկրում հասել է 20 ԳՎտ-ի, ինչը վկայում է էներգիայի վերականգնվող աղբյուրների հստակ հավատարմության մասին։ 2023 թվականին ընդհանուր ավելացվել է 3,2 ԳՎտ նոր արևային հզորություններ։ 2022 թվականին այդ թիվը կազմել է 2,68 ԳՎտ, 2021-ին՝ 2,57 ԳՎտ։
Տարեցտարի Ֆրանսիայում նոր արևային հզորությունների տեղադրումն ավելի արագ տեմպերով է ընթանում, ընդ որում հզորությունների մեծ մասը՝ 19,3 ԳՎտ-ն տեղակայված է Ֆրանսիայի մայրցամաքային հատվածում, իսկ մյուսները տեղադրված են Անդրծովյան տարածքներում և Կորսիկայում։ Ֆրանսիան դիվերսիֆիկացնում է իր էներգետիկ պորտֆելը մի քանի տարածաշրջաններով։
Այս տարվա կանխատեսումներով Ֆրանսիան մտադիր է մինչև 4 և ավելի ԳՎտ ավելացնել 2024 թվականին, իսկ 2030 թվականին այդ երկիրը, որն, ի դեպ, ամենաշատ ատոմակայաններն ունի իր տարածքում, ցանկանում է էներգիայի 50 % և ավելին ստանալ արևային աղբյուրներից։ Նման ցուցանիշը Ֆրանսիային ընդհանրապես թույլ կտա այլևս որևէ վառելիք չներկրել այլ երկրներից էներգետիկ նպատակներով։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Մարգարիտա Սարգսյան
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
Ucom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity
4
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
5
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield



