Yerevan, 19.March.2026,
00
:
00
BREAKING


«Մարդիկ փող են լվացել, այդքան բան». ամեն ինչ անում են, որ գյուղացուն թալանե՞ն. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գյուղատնտեսության ոլորտի մասին խոսում են մարդիկ, որոնք կա՛մ գյուղից տեղյակ չեն, կա՛մ էլ նախկինում կոռուպցիայի մեջ թաթախված են եղել: «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանն է «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնում: «Պետությանը միլիոնավոր դոլարների վնաս տված մարդիկ նորից գլուխ են բարձրացրել ու գյուղատնտեսության ոլորտի մասին են խոսում»,-նշում է ոլորտի փորձագետը:

Անդրադառնում ենք հարցին, որ, կարծես թե, ամեն հնարավոր որոշմամբ միտում կա էլ ավելի ծանրացնել գյուղատնտեսությամբ զբաղվող մեր քաղաքացիների ֆինանսական բեռը: Օրինակ՝ վերջերս «Փաստը» գրել էր, որ «գյուղատնտեսությամբ զբաղվողները ևս հարմար պահի կհարկվեն», մասնավորաբար՝ գյուղմթերք արտադրողներն աճեցրած ամեն կիլոգրամ բերքի համար հարկ կվճարեն: «Այն անգրագետը, թույլ տվեք այդ բառն օգտագործել, որը ցանկանում է ավելացված արժեքի հարկ մտցնել, թող պատմությունն ուսումնասիրի: Կամ էլ մեկ ուրիշ տարբերակ կա՝ Հրանտ Բագրատյանը ողջ է, թող իրեն հարցնեն ու իմանան, որ հողի հարկի մեջ ներառված էր գյուղմթերքի ավելացված արժեքի հարկը: Այդ հարկը կա հողի հարկի մեջ, այլ հարց է՝ եթե ամեն ինչ անում են, որ գյուղացուն թալանեն: Ի դեպ, գյուղացուն թալանելու մասին: Թող ուշադրություն դարձնեն բանկերի կողմից տրվող վարկերին, տոկոսադրույքը դարձել է 18 տոկոս: Քսան տարի հետ ենք գնացել, այն ժամանակ էր գյուղվարկերի տոկոսադրույքը 18 տոկոս: Այսօր գյուղացուն առաջարկում են 14-ից 18 տոկոսով վարկեր: Իսկ ի՞նչ եղավ պետության հովանավորումը, վարկերի սուբսիդավորումը, այդպես էլ չիմացանք, թե անտոկոս վարկերն ովքե՞ր ստացան և ի՞նչ արեցին: Ընդամենը մեկ ուսումնասիրություն պետք է արվի, ինչո՞ւ կառավարությունը դրանով չի զբաղվում»,-նշում է մեր զրուցակիցը:

Էկոնոմիկայի նախարարության շուրջ առաջացած սկանդալին անդրադառնալով՝ Բերբերյանն ընդգծում է՝ ցույց տվեք մի նախարարի, որը տեղյակ չէ անցկացվող մրցույթներից: «Անկախ հանձնաժողովները հենց այդ նախարարն է ստեղծում: Բավական է ժողովրդին ձեռք առնեն: Վերջերս հայտարարեցին, որ ինտենսիվ այգեգործության զարգացման պետական աջակցության ծրագրի շրջանակներում խարդախությամբ պետական միջոցներ են հափշտակվել, ինձ էլ առաջարկեցին որպես փորձագետ հանդես գալ, բայց հրաժարվեցի, որովհետև խայտառակ վիճակ էր: Տնկանյութի արժեքը մոտ 10 անգամ թանկացված էր: Նորից վերադառնամ անտոկոս վարկերի հարցին՝ ո՞ւր են դրանք: Մարդիկ փող են լվացել, այդքան բան»,-ասում է փորձագետը:

Բայց լինում են արտաքինից լավը թվացող ծրագրեր, որոնք ներդրման և իրականացման փուլում ձախողվում են: Բերբերյանը բացատրում է, թե ինչու: «Շատ վատն է Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը գյուղատնտեսության ոլորտում: Ոչ մասնագետները դարձել են փոխնախարարներ և պաշտոնյաներ: Բնագավառը պետք է հմուտ մարդկանց ձեռքում լինի: Եթե լավ ես աշխատում, երկրին օգուտ ես տալիս: Այն ժամանակ մեր չափի մեջ լավ էինք ապրում: Չափի մեջ է գեղեցկությունը, ոչ թե թալանի: Օրինակ՝ ո՞վ է էկոնոմիկայի այժմյան նախարարը, իմ, գյուղացիների համար մի անհայտ երևույթ: Քերոբյանին գոնե դեմքով ճանաչում էինք: Գյուղացին այսօր ուզում է օգտվել առաջադիմական տեխնոլոգիաներից, գիտե՞ք, թե որքան շատ բանի կարիք այսօր ունեն: Իրանը մեր հարևանն է, մեկնեցինք, պայմանագրեր ստորագրեցինք, Առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչներն ինձ հետ շփման մեջ են:

Իրանը պետական երկիր է, այնտեղ պետությունը շատ ուժեղ է, բիզնեսմենները չեն կարողանում առանց պետության աշխատել, թույլ չեն տալիս: Հիմա արգելել է պարարտանյութի արտահանումը: Բայց եթե վարչապետը զանգահարի Իրանի նախագահին, առաջարկի ամեն տարի այսինչ գումարով մեր գյուղացուն իքս քանակի պարարտանյութ տրամադրել, Իրանի ղեկավարությունն, իհարկե, կընդառաջի: Արտահանումներն Իրանի դեպքում վերահսկվում են պետության կողմից: Այսինքն, պետք է գործ ունենանք պետության հետ: Կամ՝ ասում են Ռուսաստանը կանջատի գազը, իսկ այլընտրանքն Իրանն է, բայց մեր ղեկավարությունը պետք է նորմալ բանակցի հարևան երկրի ղեկավարության հետ: Մյուսը՝ Լարսի փակման հարցն է, այն ահռելի վնաս է հասցնելու: Բայց չէ՞ որ էկոնոմիկայի նախարարությունը լաստանավեր էր գնել, ինչո՞ւ դրանք չեն գործում: Կառավարության ո՞ր անդամն է վարելու այդ լաստանավը, ուղղակի իմանանք, թե ո՞վ է, իր համար նավաստու համազգեստ գնենք, հետո էլ ամեն տեղ կասենք, որ նավաստի նախարար ունենք: Լավ, սա ի՞նչ է: Պետք է գործ անել, բայց ոչ թե գնալ ու արտագնա աշխատանքի մեկնողներին հարկել: Ի՞նչ է, ուզում են, որ այդ մարդիկ ընտանիքներին հավաքեն ու գնա՞ն: Սա է դավաճանությունը, ամեն ինչ անել, որ գյուղերը դատարկվեն»,-հավելում է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, ոլորտը ոտքի հանելու համար պետք է վերականգնել գյուղատնտեսության նախարարությունը, բայց այն պետք է աշխատեցնեն, կադրերի ընտրությունը կատարեն բանիմաց մարդիկ: «Իսկ արդյո՞ք Նիկոլը կուզենա ու կընտրի բանիմաց կադրերի, իհարկե, ոչ, իսկ այս կադրերով ոլորտը շատ երկար կյանք չունի: Գյուղատնտեսությունը պետք է «աշխատի» ժողովրդի համար: Եթե գյուղացին լավ ապրի, ժողովուրդն էլ լավ կապրի: Պետք է ստեղծել և այդ ստեղծածը վայելել: Հինգից յոթ տարվա միջակայքում հնարավոր է ոլորտը ոտքի կանգնեցնել: Անասնապահության դեպքում մանր եղջերավորների ոլորտը 2-3 տարում ոտքի կկանգնի, իսկ խոշորը՝ հինգ տարում: Միամյա կուլտուրաների դեպքում ամեն ինչ ավելի արագ կարող ենք անել՝ 1-2 տարում արդյունքը կերևա, բայց այստեղ պետք է ուշադիր լինենք, որ կարողանանք գյուղմթերքի վերամշակում անել: Ամեն երկրում դրա թարմ վաճառքը կազմում է 20-ից 30 տոկոս՝ ներքին շուկա և արտահանում, մնացածը պետք է վերամշակել: Իսկ մեզ մոտ բանջարեղենը մնում է դաշտերում: Մյուս կուլտուրաների դեպքում ժամանակ է պետք: Ամեն ինչ էլ կարող ենք անել, եթե ոլորտը ղեկավարեն բանիմաց մասնագետներ»,-եզրափակում է Հրաչ Բերբերյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience