Քանի կան նիկոլները` Հայաստանը, ցավոք, շարունակելու է պարտության շղթան. Տիգրան Աբրահամյան
BLOGՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի/դեմարկացիայի գործընթացը տեղից չի պոկվի ու այս առումով որևէ լավատեսական սպասում չի լինելու, որովհետև Ադրբեջանի նպատակը ոչ թե միջազգային սկզբունքներին և նախադեպերին համահունչ գործընթացի մեջ մտնելն է, այլ պարզապես Հայաստանից նոր տարածքներ խլելը:
Հիմա հանրային դիսկուրսը երևացող և մեծամասամբ չերևացող մակարդակում հետևյալն է` շարունակել զիջել հանուն խաղաղության խոստման, թե՞ պայքարել ու հաղթել:
Ովքեր դեռ հավատում են, որ տարածքներ ու ազդեցություն զիջելով Հայաստանին կհաջողվի խաղաղության հասնել, նրանց թիվը էականորեն նվազել է հենց միայն այն պատճառով, որ կա´մ իշխանությանն այլևս չեն հավատում, կա´մ աչքների առաջ վերջին 5-6 տարիների ցավալի փորձն է, երբ ՀՀ իշխանությունն անընդհատ զիջում է, իսկ Ադրբեջանն անընդհատ պահանջում:
Ինչ վերաբերվում է պայքարելու և դիմակայությունը հաղթելու մասին, ապա սա վերաբերվում է բոլոր ճակատներին` քարոզչականից մինչև դիվանագիտական, իսկ ծայրահեղ դեպքում` ռազմի դաշտում:
Բայց այս դեպքում էլ այլ տրամաբանական հարց է ծագում` ո՞վ պետք է այդ պայքարը մղի` փաշինյանական իշխանությո՞ւնը:
Մի կողմ դնենք սրանց ամբարտավան կեցվածքն ու լկտի դրսևորումները, որն արտահայտվում է բացառապես երկրի ներսում, իսկ դրսում` Ալիևի առաջ խոնարհ ստրուկի դեմքով պարտվածների կույտ են:
Ի՞նչ է հանրությունը տեսել վերջին 5-6 տարիներին` վճռականության խոստում, հուժկու տեքստեր ու անվերջ երդումներ: Արդյունքը` զրո, իսկ իշխանության խոստացած հեռանկարների նկատմամբ նվազագույն վստահություն:
Ահա մեր խնդիրների ու փակուղու կարճ ձևակերպումը: Քանի կան նիկոլները` Հայաստանը, ցավոք, շարունակելու է պարտության շղթան:
1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
3
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
4
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
5
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD



