Ստորջրյա լուսանկարչություն. մոդելները` խորտակված նավերի մոտ` օվկիանոս 25 մետր խորություններում
PHOTOՄոնրեալցի (Կանադա) լուսանկարիչ Բենջամին Վոն Վոնգը հայտնի է իր բարդ լուսանկարչական արվեստով և որպես արդյունք ստացվող անչափ տպավորիչ լուսանկարներով:
Ինչպես ներկայացնում է earthporm.com-ը` կանադացին իր լուսանկարներին դրամատիկ շունչ է հաղորդում` թվացյալ աշխարհներ կերտելով ու մոդելներին վերածելով հեքիաթային կերպարների:
Այս անգամ լուսանկարիչը ներկայացրել է ոչ պակաս բարդություն ունեցող ստորջրյա ֆոտոշարքը, որի ժամանակ մոդելները լուսանկարվել են 25 մետր խորության ջրերում: Լողավազանում լուսանկարներ անելու փոխարեն լուսանկարիչը նախընտրել է նավաբեկության տեսարաններ ստանալ: Այդ իսկ պատճառով Բալիում հանգստանալիս նա պրոֆեսիոնալ սուզորդների խումբ է հավաքել և ֆոտոսեսիա կազմակերպել օվկիանոսում` ափի մոտակայքում խորտակված հին նավերի հարևանությամբ:








1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
3
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Pr...



