Yerevan, 21.July.2026,
00
:
00
BREAKING


Փրկարար ծառայությունում անցկացվել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողների արտադրական պրակտիկան

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

Փետրվարի 12-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի արտակարգ իրավիճակների և ճգնաժամային կառավարման ֆակուլտետի բակալավրի կրթական ծրագրի 52 ուսանող իրենց արտադրական պրակտիկան անցկացրեցին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումներում։

Արտադրական պրակտիկայի շրջանակներում ուսանողները եղան ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, Փրկարարական ուժերի, Քաղաքացիական պաշտպանության, Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկերի նվազեցման վարչություններում, Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 8 և թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատներում, Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում և այլ ստորաբաժանումներում։

Պրակտիկայի ընթացքում ուսանողներն այցելեցին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, ծանոթացան կենտրոնի կառուցվածքին, ենթակա բաժինների ամենօրյա գործառույթներին, կենտրոնում առկա տեղեկատվական և էլեկտրոնային շտեմարաններին, ծրագրերին։ Միաժամանակ տեղում ծանոթացան 911 ԱԿ-ում ահազանգերի գրանցման և սպասարկման գործընթացին, այնուհետև իրավիճակային դահլիճում առկա տեսապատի միջոցով հետևեցին դեպքերի արձագանքման ընթացքին։

Փրկարարական ուժերի, Քաղաքացիական պաշտպանության, Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկերի նվազեցման վարչություններում ուսանողներին գործնականում ներկայացվեցին բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության տարաբնույթ գործառույթների իրականացման առանձնահատկությունները, ոլորտային այլ հարցեր։

Փրկարարական ուժերի վարչությունում ապագա փրկարարներին ներկայացվեցին փրկարար ուժերի ձևավորման, կամավորական ջոկատների ստեղծման և պատրաստվածության գործընթացները։

Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներում ուսանողները ծանոթացան առկա փրկարարական գույք-սարքավորումներին, տեխնիկային, անհատական պաշտպանության միջոցներին, հրշեջ-փրկարարական հանդերձանքին, կապի միջոցներին, ինչպես նաև տագնապային պայուսակներին։

Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում ուսանողների հետ անցկացվեց դաս-քննարկում, որի ընթացքում վերջիններիս ներկայացվեցին տուժածների որոնման միջոցները, տարածքի սահմանազատման, պարանային հանգույցների կապման ձևերը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, այլ արձագանքող ուժերի հետ համագործակցության և դեպքի վայրում բնակչության հետ տարվող աշխատանքները։ Կենտրոնում ուսանողները նաև ծանոթացան կինոլոգիական խմբերի աշխատանքին, հատուկ վարժեցրած փրկարար շներին, նրանց խնամքի և վարժեցման պայմաններին։

Արտադրական պրակտիկայի շրջանակներում ուսանողները եղել են նաև հատուկ նշանակության կարևորագույն և այլ նշանակության օբյեկտներում՝ Մատենադարանում, Հայաստանի հանրային հեռուստատեսությունում, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Հայաստանի ազգային արխիվում, ՀԱԷԿ ՓԲԸ-ում, «Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամում, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ում․ տեղում ուսումնասիրել են օբյեկտների գործառույթները, հրդեհների ավտոմատ ազդարարման համակարգերը, տարհանման պլանները, հակահրդեհային համակարգերը, նկուղները։

CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram''