Սպիտակում կասեցվել է մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 1 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հանրային սննդի օբյեկտում:
Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ մանկապարտեզի խոհանոցը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։
Մասնավորապես՝
- հանրային սննդի օբյեկտը ապահովված չէ ձեռքերի լվացման համար նախատեսված, լվացարաններով` ապահովված տաք և սառը ջրով, ձեռքերի լվացման ու ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով: Առկա չէ նաև հումքի լվացման լվացարան.
- խոհանոցի հատակը չի գտնվում նորոգ վիճակում,
- խոհանոցի պատերը, առաստաղը, պահարանները, լվացարանի դռները չունեն հարթ մակերես, չեն գտնվում նորոգ վիճակում, հեշտությամբ մաքրվող չեն ու պատրաստված չեն անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից։
Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմինը կասեցրել է մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը և սահմանել ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live