Ադրբեջանը նպատակ ունի սահմանազատումը սկսել և ավարտել Տավուշի հատվածում․ «Ապրելու երկիր»
BLOGՆիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ սահմանազատման աշխատանքները, ըստ էության սկսվելու են Տավուշի մարզից։ Սա, փաստացի, երկու ամիս առաջվա Ալիևի հայտարարության կրկնությունն է, ըստ որի, սահմանազատման հանձնաժողովը քննարկում է մեկ հարց՝ Ղազախ-Թովուզի շրջանի սահմանազատման հարցը։
Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածը Արցախյան վերջին պատերազմի հետ որևէ առնչություն չունի և այս 30 տարիների ընթացքում էական փոփոխությունների չի ենթարկվել։ Սահմանի մնացած հատվածը (առանց Նախիջևանի մասի) ձևավորվել է 2020թ. պատերազմից հետո և վերջին տարիների ադրբեջանական ագրեսիայի արդյունքում այդ հատվածում Ադրբեջանն ունի էական առաջխաղացում։
Ակնհայտ է, որ Ադրբեջանը նպատակ ունի սահմանազատումը սկսել և ավարտել Տավուշի հատվածում։ Արդյունքում, այդ հատվածում էլ կունենա էական առաջխաղացում՝ հետագայում հավերժ ձգձգելով սահմանի՝ մեզ համար կարևոր հատվածի սահմանազատումը։
Հայաստանը պետք է հստակեցնի սահմանազատման իր սկզբունքները՝ գործընթացը սկսելով այն հատվածներից, որտեղ վերջին տարիներին ռազմական գործողությունների արդյունքում առկա է ադրբեջանական զորքերի առաջխաղացում։
Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը ի զորու չեն այս գործընթացում ևս արձանագրել հայանպաստ լուծումներ, հետևաբար, հրավիրում ենք նաև միջազգային հանրության աջակցությունը, մասնավորապես գործընթացում կարևորելով ԵԱՀԿ կողմից հրապարակված «Պետական սահմանների սահմանազատում և սահմանագծում. մարտահրավերներ և լուծումներ» ուղեցույցում (osce.org/files/f/documents/9/2/363466.pdf) առկա սկզբունքները և մոտեցումները։
1
“My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.
2
Free Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
3
Trust and reach across the globe
4
AraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback
5
Ucom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable Gifts



