Այն ամենը ինչ որ անհանգստացնում է Կոնսերվատորիային, մեզ էլ է վերաբերվում և մեր կերպարվեստի բուհը նույնպես այդ «բարեփոխումների» ցուցակում է․ Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է։
«Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիան այսօր ապրում է իր բնականոն կյանքով և թվում է, որ ամեն ինչ ընթանում է նորմալ հունով, բայց այն ամենը, ինչ որ անհանգստացնում է Կոնսերվատորիայի կոլեկտիվին և ուսանողությանը մեզ էլ է վերաբերվում և մեր կերպարվեստի բուհը նույնպես այդ «բարեփոխումների» ցուցակում են:
Իհարկե խոսքը փակման մասին չի, այլ այսպես կոչված օպտիմալիզացման և ինչ որ տարածք հետագայում տեղափոխման, մի անգամից ասեմ, որ չկա մեկը Ակադեմիայում, որ համաձայն լինի այս ծրագրերին և անհասկանալի է, թե առանց մեր համաձայնության, ոնց պետք է իրականացնեն այդ ամենը:
Ակադեմիան երեկ չի ստեղծվել 80 տարվա փառապանծ պատմություն ունի, կերպարվետի Հայաստանի միակ բուհն է և արժանի չի այս վերաբերմունքին,- գրել է նա»