Էրդողանը ցանկանում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ «տարածաշրջանում նոր դարաշրջան սկսվի»
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հարավային Կովկասում կայունության պահպանումը Թուրքիայի առաջնահերթություններից մեկն է: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի ղեկավարը ցանկություն է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ տարածաշրջանում նոր դարաշրջան սկսվի։
Հիշեցնենք, որ «Անադոլու»-ին տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ երկու կարևոր հարցի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումները տարբեր են։
«Այդ խնդիրներից առաջինը կապված է երկու երկրների սահմանների որոշման սկզբունքների հետ, իսկ մյուսը՝ տարածաշրջանային հաղորդակցության և տրանսպորտային գծերի ապաշրջափակման հետ»,-ասել էր նա։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live