Փարիզի կենտրոնում հրդեհ Է բռնկել Ritz հյուրանոցում
INTERNATIONAL NEWSՓարիզի կենտրոնում՝ պատմական Վանդոմի հրապարակում, հրդեհ Է բռնկել Ritz հյուրանոցի շենքում, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով BMF TV հեռուստաալիքին:
Ինչպես հաղորդվում Է, բռնկումը տեղի Է ունեցել վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով ժամը մոտ 07:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 10:00-ին): Կրակը մոլեգնում Է հիմնանորոգվող հյուրանոցի վերջին հարկում: Պատահարի վայր են ուղարկվել հրշեջ-փրկարարական ծառայության մեծաթիվ խմբեր:
Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրայում առայժմ տվյալներ չունեն զոհերի կամ տուժածների վերաբերյալ:
Վանդոմի հրապարակում Ritz հյուրանոցը բացվել Է 1898 թվականին, այն ամենաշքեղներից մեկն Է համարվում աշխարհում: Հյուրանոցը պատկանում Է եգիպտացի հայտնի ձեռնարկատեր Մոհամեդ ալ Ֆայեդին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



