Yerevan, 29.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կորել է Աննա Հակոբյանի «Lexus»-ը. ՆԳՆ-ն ոչ մի կերպ չի կարողանում գտնել

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հատուկ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի համար Mediahub-ը օրեր առաջ հրապարակել էր Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանին սպասարկող Lexus-ը՝ առջևի մգեցված ապակիներով, ինչն օրենքի խախտում է։ 

Հիշեցնենք, Վահե Ղազարյանը մեր հարցին ի պատասխան՝ ասել էր, թե տեղյակ չէ, որ Փաշինյանի տիկինը երթևեկում է առջևի մգեցված ապակիներով։ Մեզ համար, իհարկե, կարող է զարմանալի թվալ, թե ինչպես է պարեկների աչքից վրիպել Փաշինյանի տիկնոջ Lexus-ը, որն ամեն օր իրենց աչքի առաջ է և հաճախ հենց իրենք են ուղեկցում այդ մեքենան։ 

Mediahub-ը տեսանյութ էր հրապարակել, որտեղ պարզ երևում է, որ Աննա Հակոբյանին սպասարկող Lexus LX 500 շքեղ ամենագնացն առջևի մգեցված ապակիներով է, և սա այն դեպքում, երբ Աննա Հակոբյանի ամուսնուն՝ Նիկոլ Փաշինյանին սպասարկող մեքենայի առջևի ապակիները թափանցիկ են։ Ուստի հարցում էինք ուղարկել ՆԳ նախարարություն՝ ճշտելու, թե տեսանյութի հրապարակումից հետո ինչ-որ քայլեր պատրաստվո՞ւմ են ձեռնարկել, օրինակ՝ տուգանել Աննա Հակոբյանին կամ նրա վարորդին և պոկել օրենքի խախտմամբ փակցված թաղանթները։ Ահա թե ինչ են պատասխանել մեզ ՆԳՆ-ից․ «Ձեր կողմից հրապարակված տեսանյութի հիման վրա հնարավոր չէ իրականացնել վարչարարություն և կայացնել վարչական ակտ, քանի որ տրանսպորտային միջոցի ապակիների լուսաթափանցելիության չափի խախտման համար, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 4-րդ և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասերին համապատասխան, վարչական պատասխանատվություն կարող է կիրառվել միայն վարելիս խախտումը հայտնաբերելու և ապակիների լուսաթափանցելիությունը ստուգաչափում անցած համապատասխան սարքով չափելու արդյունքում։ Հաշվի առնելով, որ տրանսպորտային միջոցի ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ վարելու դեպքերի հայտնաբերումը գտնվում է ՆԳՆ ոստիկանության ամենօրյա ուշադրության ներքո, վարելու ընթացքում նման խախտումով տրանսպորտային միջոց հայտնաբերելու դեպքում ձեռնարկվում են, ինչպես նաև կշարունակվեն ձեռնարկվել օրենքով նախատեսված վարչական ներգործության միջոցներ»։ 

Փաստորեն, ՆԳՆ-ն դեռ պետք է հայտնաբերի Աննա Հակոբյանի ավտոմեքենան, որ հետո հատուկ սարքով չափի ապակիների լուսաթափանցելիությունը, որից հետո նոր, վստահաբար, կտուգանի իրեն «առաջին տիկին» հռչակած իշխանական տիկնոջը։ Այսինքն՝ ամեն օր Աննա Հակոբյանն այդ մեքենայով իրենց աչքի առաջ աջ ու ձախ է անում, ու ՆԳՆ պարեկային ծառայությունը դա չի նկատում, ու դեռ պիտի «ձեռքներն ընկնի» Աննա Հակոբյանը, որ հետո կանգնեցնեն, եթե համարձակվեն, իհարկե, կանգնեցնել, հետո «դուխով» մոտենան և համարձակվեն ստուգել ապակիները, որից հետո նոր, եթե առյուծի կաթ խմած լինեն այդ օրը, նաև տուգանեն տիկնոջը կամ տիկնոջ վարորդին։ 

Իսկ իրականում՝ սա ընդամենը Հայաստանում արտոնյալների հասարակության և ոստիկանության ծառայողների՝ հատկապես պաշտոնյաների կանանցից վախերի ու սարսափների մասին է խոսում։ 

Վահե Մակարյան

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community