Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Ուղղեք մեծագույն սխալը. օպերայի երաժիշտների ուշացած նամակը Սերժ Սարգսյանին

SOCIETY

Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երաժիշտները նամակով դիմել են Սերժ Սարգսյանին՝ խնդրելով, որպեսզի նա ուղղի թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնը վերականգնելու եւ Կարեն Դուրգարյանին այդ պաշտոնում վերանշանակելու՝ Գեղամ Գրիգորյանի «մեծագույն սխալը»: Այդպես էլ ձեւակերպված է՝ «մեծագույն սխալ»: Ահա, թե ինչ են գրել օպերային թատրոնի երաժիշտները Սերժ Սարգսյանին.

«Գիտենալով հանդերձ Ձեր աշխատանքային գերծանրաբեռնվածության մասին` ստիպված դիմում ենք Ձեզ՝ ուղղելու համար մի մեծագույն սխալ, որը կարող է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համար ստեղծագործական առումով կործանարար լինել: Անտեսելով աշխարհի ամենահայտնի օպերային թատրոններում եւ հենց մեր Թատրոնում ընդունված ու իրեն բոլոր առումներով արդարացված կարգը` որոշված է լուծարել Թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնը: Քանի որ գլխավոր դիրիժորի առկայությունը պարտադիր է նվագախմբի երաժիշտների հետ ամենօրյա աշխատանքի, երաժիշտների մասնագիտական աճի, վերջիններիս ընտրության ու նվագախմբի ամբողջական եւ մշտական դեմքը պահպանելու համար, մենք խնդրանքով դիմել էինք Թատրոնի ղեկավարությանը եւ գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանին՝ պահպանելու այդ պաշտոնը, սակայն մեր խնդրանքը մեզ համար բոլորովին անհասկանալի եւ ինչ-ինչ հեռահար նպատակներին ուղղված պատճառներով մերժված է:

Մեծարգո պարոն Նախագահ, չունենալով այլեւս այլ հնարավորություն, քանի որ այդ հարցում ըստ Մշակույթի նախարարության բռնած դիրքի՝ հարցը համարվում է լուծված, մեկ անգամ եւս թախանձագին խնդրանքով դիմում ենք Ձեզ՝ օգնելու վերականգնել արդարությունը եւ նվագախմբի հետագա հաջող գործունեության համար Օպերային թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնին վերանշանակելու Կարեն Դուրգարյանին, ում հետ անցել ենք 15 տարիների երկար ճանապարհ:

Կից ներկայացնում ենք մեր ստորագրություններով Թատրոնի ղեկավարությանը եւ գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանին ուղղված վերոհիշյալ դիմումի պատճենը»: Նամակը ստորագրել են մի քանի տասնյակ երաժիշտներ:

Մի կողմից՝ պետք է նկատել, որ երաժիշտները գնացել են բավականին համարձակ քայլի, մյուս կողմից, սակայն, այն արդեն ժամանակավրեպ է: Կարեն Դուրգարյանն իր պաշտոնից հեռացվել է դեռեւս դեկտեմբերի 17-ին՝ ավելի քան մեկ ամիս առաջ: Ու եթե Սերժ Սարգսյանը, բարի կամք դրսեւորելով միջամտի հարցին, ինչը կարող էր դե մեկ ամիս առաջ անել, եթե ցանկանար, ապա, մեկ է՝ Դուրգարյանը չի համաձայնի վերադառնալ, քանի որ դա կնշանակի, որ նա կուլ տվեց անպատվությունը:

Երկրորդ՝ եթե երաժիշտները համարձակություն են ունեցել Դուրգարյանի պաշտոնազրկումն անվանել «մեծագույն սխալ», ապա խելամիտ կլիներ, որ Սերժ Սարգսյանին խնդրեին ուղղել եւ 2 մեծագույն սխալ՝ առաջինը՝ Հասմիկ Պողոսյանին ազատեր մշակույթի նախարարի պաշտոնից, քանի դեռ ռաբիս երգիչ Խատուբային չի շնորհվել ՀՀ ժողովրդական արտիստի կոչում, երկրորդ՝ Գեղամ Գրիգորյանի նկատմամբ նշանակվեր ծառայողական քննություն, եթե այդպիսին կարող է լինել մշակույթի դաշտում: Անվանի օպերային երգիչը պետք է հիմնավորի թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնը վերացնելու իր որոշումը, եթե, իհարկե, չի կատարել Հասմիկ Պողոսյանի պատվերը: Ինչեւէ, օպերային թատրոնի երաժիշտների նամակը դժվար թե որեւէ բան փոխի: Երբ գնացքից ուշանում ես, ապա կարեւոր էլ չէ, թե որքան ես ուշացել՝ մեկ ժամ, մեկ րոպե, թե մեկ վայրկյան: Այս դեպքում խոսքը մեկ ամսվա մասին է:

Գագիկ Աղբալյան

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder