Yerevan, 25.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Սկզբում պատասխանը կլինի դիվանագիտական». «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Mk.ru-ն «Հայաստանը նոր դաշնակից է գտել Արևմուտքում» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի իշխանությունները նոր գործընկերներ են փնտրում զենք մատակարարելու և հանրապետության անվտանգությունն ապահովելու համար։ Երկրին ամենաակտիվ աջակցությունն են ցուցաբերում Ֆրանսիան և Հնդկաստանը։ Այժմ նրանց մտադիր է միանալ նաև Լոնդոնը։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության պետնախարար Ջեյմս Հիփին խոստացել է պաշտպանել երկիրը «Ռուսաստանից բխող սպառնալիքներից և պատասխան միջոցներից ՀԱՊԿ-ից հանրապետության դուրս գալու դեպքում»։

Mk.ru-ն զրուցել է քաղաքագետ Ալեքսեյ Դզերմանտի հետ այն մասին, թե արդյո՞ք Երևանը կկարողանա այլընտրանք գտնել ՀԱՊԿ-ին, և արդյո՞ք Ռուսաստանը կարձագանքի նման գործողություններին:«Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից աղետ չի լինի, քանի որ Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Տաջիկստանը կարող են ապահովել իրենց անվտանգությունը։ Բայց այդ որոշումը խնդիր է դառնալու հենց Հայաստանի համար։ Երկիրը մենակ է մնալու անվտանգության բոլոր մարտահրավերների հետ, որոնք կան տարածաշրջանում։ Ոչ ոք չի չեղարկել Ադրբեջանի պահանջները, ինչպես նաև Թուրքիայի և Իրանի հետ առկա խնդիրները։ Երևանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին ամուր հիմք է ստեղծել նրա անվտանգության համար։ Եթե երկիրը որոշի դուրս գալ դաշինքից, ապա խոշոր տերություններից ոչ մեկը նրա դերը չի կատարի: Ավելին, եթե Հայաստանի ղեկավարությունը պահպանի նման տրամադրությունները, ապա դա կարող է պարզապես վտանգավոր լինել։ ՀԱՊԿ-ն ու, մասնավորաբար, Ռուսաստանը կարող են համաձայնության գալ Իրանի հետ, եթե հանկարծ Երևանը սկսի վտանգ ներկայացնել։ Արևմտյան ուժերին տարածաշրջան մտցնելու փորձերը հստակորեն որպես սպառնալիք կընկալվեն թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի կողմից։ Այդ դեպքում հայկական պետության ճակատագիրն աննախանձելի կլինի»,- ասել է քաղաքագետը։

- Ի՞նչ կարող է անել Երևանն այս իրավիճակում։

- Պետք է հասկանալ, որ նման սալտոները վտանգավոր են առաջին հերթին հենց Հայաստանի և հայ ժողովրդի համար։ Ինձ թվում է՝ չափազանց կարևոր է հարաբերություններ հաստատել տարածաշրջանային ուժերի հետ, և դրանք են Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան։ Իսկ Արևմտյան Եվրոպայի երկրները շահագրգռված են տարածաշրջանի ապակայունացմամբ:

- Ինչպիսի՞ն կարող է լինել ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի արձագանքը, եթե Հայաստանը վերջնականապես դուրս գա դաշինքից։

- Սկզբում պատասխանը կլինի դիվանագիտական։ Հետո կարող են լինել տնտեսական հետևանքներ։ Մի մոռացեք, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և այդ կազմակերպությունն է Երևանին ապահովում կայուն տնտեսական աճով։ Դե, իսկ հետո, դա հետագայում կարող է հանգեցնել նաև քաղաքական և նույնիսկ ռազմական արձագանքի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts