Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՄԱՐՏԻ). Ստեղծվել է «Սևան» ազգային պարկը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Գետերի, ջրի և կյանքի պաշտպանության համաշխարհային օր, Պի թվի օր (մաթեմատիկոսների ոչ պաշտոնական տոն), Անդորրա՝ Սահմանադրության օր, Ուկրաինա՝ Ուկրաինական կամավորների օր, Ճապոնիա՝ Սպիտակ օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1918- Անդրկովկասում գերմանա-թուրքական հարձակման պայմաններում անցկացվել են Տրապիզոնի բանակցությունները Թուրքիայի և Անդրկովկասի Սեյմի միջև:

1921- սկսվել է Կարմիր բանակի ընդհանուր հարձակումը Երևանի վրա:

1933 - Կարլ Մարքսի մահվան 50- ամյակի կապակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը վերանվանվել է Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի։

1948- ծնվել է պատմագետ, թարգմանիչ, մշակութաբան, պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանը։

1972- ծնվել է կոմպոզիտոր, բանաստեղծ, շարականագետ, նարեկացիագետ Արամ Պետրոսյանը։

1972- Ղրիմի աստրոֆիզիոլոգիական աստղադիտարանում Տ. Սմիռնովի կողմից հայտնաբերված փոքր մոլորակը անվանվել է Վիկտոր Համբարձումյանի անունով։

1978- ստեղծվել է «Սևան» ազգային պարկը։

1980- ծնվել է ռուսական թատրոնի և կինոյի հայազգի դերասանուհի, Յախոնտովի և Սմոլենսկու անվան մրցույթների դափնեկիր Նելլի Ուվարովան։

1984 - վախճանվել է մեծագույն բանաստեղծ Հովհաննես Շիրազը։

2004-Հասարակածային Գվինեայում նախագահին տապալելու նպատակով դավադրությանը մասնակցելու մեղադրանքով ձերբակալվել են երկու տասնյակ օտարերկրացիներ, որոնցից վեցը՝ Հայաստանի քաղաքացի:

2007-Իսրայելի խորհրդարանը՝ Կնեսետը, չի ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: 120 մանդատանոց խորհրդարանում նախագծին կողմ է քվեարկել 12 պատգամավոր:

2009-Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, պարտության մատնելով ամերիկացի Լայուան Սայմոնին, պաշտպանել է IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը:

2013- վախճանվել է գրող, բանաստեղծ, երգիծաբան, հրապարակախոս Արամայիս Սահակյանը։

2018- «Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը հրաժարվել է Լոռու և Տավուշի մարզերի ավելի քան 18 հազար հեկտար տարածքում հանքարդյունաբերության նպատակով որոնողական աշխատանքներ իրականացնելու մտադրությունից։

2022- պաշտոնական Բաքուն հրապարակել է, թե ինչ պայմաններով է համաձայն «հաշտվել» Հայաստանի հետ. թվարկած պահանջներն, ըստ էության, ենթադրել են հրաժարում Լեռնային Ղարաբաղի անկախությունից։

ԱՇԽԱՐՀ

1044 -սկսվել է Կրեմլի շինարարությունը Նովգորոդում։

1471 -վախճանվել է անգլիացի գրող Թոմաս Մերոլին, որը հանդիսանում է «Թագավոր Արթուրի և Կլոր սեղանի քաջարի ասպետների մասին» գրքերի հեղինակը։

1489 -թագուհի Եկատերինա Կորնարոյից Վենետիկը գնել է Կիպրոս կղզին։

1709- ծնվել է ֆրանսիացի քաղաքական մտածող, ուտոպիստ կոմունիստ, պատմաբան Գաբրիել Բոննո դը Մաբլին։

1794 -ամերիկացի գյուտարար Էլի Ուինտինը արտոնագիր է ստացել բամբակամաքրիչ մեքենայի համար։

1804-ծնվել է ավստրիացի կոմպոզիտոր, ջութակահար, խմբավար, վալսերի հեղինակ Իոհան Շտրաուսը։

1823 -վախճանվել է գեներալ Շառլ Դյումուրեն, որը ապստամբություն էր բարձրացրել Մեծ ֆրանսիական հեղափոխության դեմ։

1835 - իտալացի աստղագետ Ջովանի Վիրջինիո Սկիապարելլին Մարս մոլորակի վրա հայտնաբերել է գծերի ցանց, որն անվանել է ջրանցքներ։

1839- անգլիացի գիտնական Սըր Ջոն Հերշելը Լոնդոնի Թագավորական միությունում կարդացած իր դասախոսության ժամանակ առաջին անգամ օգտագործել է լուսանկարչություն բառը։

1879- ծնվել է տեսաբան ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը։

1883- վախճանվել է գերմանացի փիլիսոփա, տնտեսագետ, համայնավար, մարքսիզմի հիմնադիր Կարլ Մարքսը։

1900 -համաձայն ԱՄՆ-ի Ոսկե ստանդարտի օրենքի, թղթադրամները և մետաղադրամները ապահովվել են ոսկով։

1917-Կրոնշտադտի գուբերնատոր, վիցեադմիրալ Վիրենի սպանությամբ սկսվել է Կրոնշտադտի ապստամբությունը։

1930 -Լուոելլի աստղադիտարանում քվեարկության արդյունքում նոր հայտնաբերված մոլորակը ստացել է 11-ամյա դպրոցական Վենեցիա Բյորնի առաջարկած «Պլուտոն» անվանումը։

1939 -գերմանական զորքերը սկսել են Չեխոսլովակիայի օկուպացիան։

1945 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերը օգտագործել են «Grand Slam» սեյսմիկ ռումբը։

1956 -«Ampex» ամերիկյան ընկերությունը առաջին անգամ ցուցադրել է «VR-1000» տեսամագնիտոֆոնը։

1973- վախճանվել է ամերիկացի ինժեներ Հովարդ Այկեն։

1978- Լիտանի գործողություն շրջանակներում Իսրայելի պաշտպանության ուժերը հարձակվել և գրավել են հարավային Լիբանանը։

1990- ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների արտահերթ համագումարում ԽՍՀՄ նախագահ է ընտրվել Միխայիլ Գորբաչովը, որը դարձել է ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահը։

1994- թողարկվել է Լինուքսի առաջին տարբերակը։

2004-ԱՄՆ-ի Մոխավե կալիֆորնիական անապատում տեղի է ունեցել ռոբոտ-մեքենաների ավտոարշավ։ Մասնակիցներից ոչ մեկը չի հասել վերջնագծին։

2004- Վլադիմիր Պուտինը վերընտրվել է Ռուսաստանի նախագահի պաշտոնում։

2005- տեղի է ունեցել Եղևնափայտի հեղափոխությունը Լիբանանում. հարյուր հազարավոր լիբանանցիներ հակակառավարական ցույց են արել Բեյրութում՝ ընդդեմ Սիրիայի ռազմական ներկայության Լիբանանում։

2018- վախճանվել է բրիտանացի ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոկինգը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium Cards