Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Եվրախորհրդարանի բանաձևին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարտի 13-ին Եվրախորհրդարանում ընդունված «Եվրամիության և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը ոչ միայն «անհիմն և կողմնակալ» (չակերտները՝ Tert.am) է, այլև Ադրբեջանի հետ կապված «երկակի ստանդարտի ևս մեկ վառ օրինակ» (չակերտները՝ Tert.am). այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
«Չնայած բանաձևը ներկայացվում է որպես խաղաղությանն աջակցելու քայլ և իբր նվիրված է Եվրամիության և Հայաստանի հարաբերություններին, իրականում դա Ադրբեջանի դեմ «զրպարտչական արշավի» (չակերտները՝ Tert.am) շարունակությունն է, որի ընթացքում «բոլոր փաստերը կեղծվում են» (չակերտները՝ Tert.am)», - ասել է Հաջիզադեն՝ պնմդելով, թե իբր բանաձևում պարունակվող «անհեթեթ և վիրավորական» (չակերտները՝ Tert.am) հայտարարությունները հստակ ուղղված են «Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանության» (չակերտները՝ Tert.am) դեմ:
«Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին միջամտելու փոխարեն, ավելի օգտակար կլիներ, եթե Եվրախորհրդարանը սկսեր զբաղվել Եվրոպային պատուհասող ավելի լուրջ խնդիրներով», - ասել է Հաջիզադեն:
Նշենք, որ Եվրախորհրդարանի բանաձևն դատապարտում է ադրբեջանական ռազմական ուժերի ներխուժումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք։
Բանաձևը դատապարտում է ադրբեջանական ռազմական ուժերի ներխուժումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք և դրա որոշ հատվածների շարունակվող օկուպացիան, ինչպես նաև վերահաստատում է Ադրբեջանի զորքերը Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից դուրս բերելու իր պահանջը։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները մտահոգություն են հայտնում Ադրբեջանի նախագահի և այլ պաշտոնյաների կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող հայտարարությունների, այդ թվում Ադրբեջանը Նախիջևանին կապող արտաքին միջանցք պահանջելու վերաբերյալ։ Բանաձևը շեշտադրում է, որ Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը պետք է լուծվի հարգելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և ևս մեկ անգամ վերահաստատում ԵՄ-ի միանշականակ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու սահմանների անձեռնմխելիությանը։
Բանաձևն ընդգծում է, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցների ռեժիմ սահմանել այն անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live