Ընդգծելով սահմանին ապրող արվեստագետ բնակչուհու կարևորությունը. Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնում կանանց միամսյակին նվիրված միջոցառումները մեկնարկեցին ցուցահանդեսով (ֆոտոշարք)
PHOTOՆոյեմբերյանի մշակույթի կենտրոնը կանանց միամսյակն սկսեց հայկական հնագույն արվեստներից երկուսի՝ թաղիքագործության և գորգագործության ցուցահանդեսով, որտեղ ներկայացված էին վարպետուհիներ թաղիքագործ, Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի աշխատակցուհի Դիանա Մամյանի և մանկավարժ, մանկագիր, դրամատուրգ, բանաստեղծուհի և բազմամյա գորգագործուհի Անուշ Ալեքսանյանի աշխատանքները:
Կոլորիտային միջոցառմանը գույների և արվեստի պակաս չկար. ամեն ինչ ներդաշնակ էր, հայկական՝ համեմված ավանդական երգ ու պարով:
Կենտրոնի տնօրեն Սոնյա Զուրաբյանի խոսքով՝ իրենց նպատակը սահմանին ապրող արվեստագետ բնակչուհու կարևորությունն ընդգծելն է՝ հատկապես մեր օրերում.
«Այս երկու կանայք մեր հին արվեստների կրողը և սերունդներին փոխանցողներն են: Գորգերը հիմանականում պատկերում են հայկական դիցաբանությունը, վիպերգությունը, բնորոշ են հենց մեր տարածաշրջանին: Ես նրանցում պարզ տեսնում եմ ուժեղ հայուհու, սահմանին ապրող հայրենանվեր մանկավարժի ձեռագիրը: Իսկ թաղիքագործությունը վերակենդանացնելու՝ Դիանայի ջանքներն անգնահատելի եմ համարում: Ուզում եմ ընդգծել նաև մեր վարպետուհիների՝ տարբեր սերունդների ներկայացուցիչ լինելը, արվեստը չպետք է որևէ սահման ունենա, այդ թվում՝ տարիք, կարևորը միայն ցանկությունն է»,- 1or.am-ի հետ զրույցում նշում է տնօրենը:
Ինքը՝ Դիանան, մոռացված արվեստով հետաքրքրվելը համարում է հայրենիքը սիրելու իր ձևը.
«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրս մեր կարողացածի չափով պետք է նպաստենք հայրենիքի ու հայկականի պահպանմանը: Հայ զինվորն այսօր զենքով է պահում և պահպանում հայոց սահմանը, ես էլ կարողանում եմ թաղիքին կենդանություն տալ, դրա հետ մեկտեղ էլ՝ հայկական մոռացված գեղեցիկ արհեստներից մեկին: Ես էլ այսպես եմ կարողանում նպաստել իմ երկրի ամրությանը, ինչպես ասում են` արվեստը զենք դարձրած»,- նշում է թաղիքագործը։
Հավելենք, որ ցուցահանդեսը բաց է մինչև ապրիլի 7-ը:
Մարիամ Նալբանդյան
Լուսանկարները՝ Հրանուշ Անանյանի














1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
A Brand-New Section on Idram&IDBank
3
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
4
Several real and profitable offers ahead of Black Friday: IDBank and Idram
5
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...



