Հունվարի 27-30-ը Երեւանում կանցկացվի սուսերամարտի երիտասարդական ազգային առաջնություն
SPORTՀունվարի 27-30-ը Երեւանում կանցկացվի սուսերամարտի երիտասարդական ազգային առաջնություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, թիմի գլխավոր մարզիչ Արտաշես Մադոյանը, առաջնությանը մասնակցության հայտ են ներկայացրել մոտավորապես 100 մարզիկ:
Առաջնությունը հնարավորություն կտա ձեւավորելու այն մարզիկներից կազմված հավաքականը, որը կներկայացնի Հայաստանը սուսերամարտի Եվրոպայի առաջնությանը: Եվրոպայի առաջնությունը կանցկացվի փետրվարի 29-ից մարտի 8-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում; Նախատեսվում է, որ Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 3- 4 մարզիկներ;
Այնուհետեւ, հավաքականի առաջատարները կմասնակցեն Աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա ապրիլի 1-10 Ֆրանսիայի Բուժ քաղաքում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



