Հրդեհ Չարենցի փողոցում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարտի 15-ին, ժամը 17:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում այրվում է կուտակած փայտ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի բակում գտնվող երկու խորդանոցում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։00-ին, մարվել՝ 18։28-ին։ Այրվել են խորդանոցները (մոտ 50 քմ), ներսում կուտակած կենցաղային իրեր և աղբ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live
1
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
2
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
3
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...
4
All Armflix Content Is Once Again Available on Uplay
5
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'



